ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԸ <<ԳՏՏԶ-ԾԻԳ>> ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ
13.02.2014Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է ՀՀ կառավարության աշխատակազմի “Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի հայցերն ընդդեմ մարզի Խնածախ, Խոզնավար, Վաղատուր համայնքների:
Նշենք, որ ըստ այդ գրասենյակի հետ կնքած պայմանագրերի, նշված համայնքներում պետք է իրականացվեին գազաֆիկացման աշխատանքներ: Ծրագիրը համաֆինանսավորմամաբ էր եւ Խնածախը՝ պետք է ներդներ 27 մլն 27 մլն 932 հազար դրամ, Խոզնավարը՝ 14 մլն 674 հազար դրամ եւ Վաղատուրը՝ 14 մլն 590 հազար դրամ:
Սակայն այդ համայնքները չեն կատարել իրենց պայմանագրային պարտականությունները եւ գրասենյակը ստիպված էր դիմելու դատարան՝ բռնագանձելու այդ գումարը: Գյուղացիները միջոցներ չունեն եւ գյուղապետերը հայտնվել են անելանելի իրավիճակում: Նրանք հարցը բարձրացրին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ:
“Երեք ամիս առաջ էր, դիմեցինք ու խոստացավ օգնել: Էն օրն էլ ասաց, որ այդ գումարները կփոխանցեն; Շնորհակալ ենք, փաստորեն սաղ պարտքը մարում ա մարզպետը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վաղատուրի գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանը: