«Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային հիմնադրամի (այսուհետ ԳԶՄՀ) կողմից տրամադրված փոխառությունների շնորհիվ սկսած 1995 թ-ից Հայաստանի Հանրապետությունում ծրագրերի իրականցման գրասենյակների միջոցով մինչ օրս թվով 8 ծրագրեր են իրականացվել։
Դրանք են ՝
- «Ոռոգման համակարգերի վերահսկման ծրագիր» /Ոռոգման համակարգերի վերահսկման ծրագիրր իրականցվել է Ջրպետկոմի համակարգման ներքո։/
- «Հյուսիս-արեմայան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացման ծրագիր»
- «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր»
- «Արտադրական ենթակաոուցվածքների զարգացման ծրագիր»
- «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին ծրագիր»
- «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիր
- «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր»
2001թ. օգոստոսի 7-ի ՀՀ կառավարության թիվ 715 որոշմամբ Հայաստանի Հանրապետության և «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի» միջև 2001 թվականի ապրիլի 30-ին ստորագրված ու 2001 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից վավերացված ,, Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր ,, փոխառության համաձայնագիրը գործողության մեջ դնելու միջաոցառումների մասին որոշում է ընդունվել, որով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը նշանակվել է որպես «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի» գլխավոր գործակալություն և պատասխանատու է եղել նշված ծրագրի իրականացման համար։
Ստեղծվել է Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կառավարման խորհուրդ, հաստատվել է Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և կազմը, ինչպես նան «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի» վարչական, ֆինանսական և գործառնական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» պետական հիմնարկ։
«Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» պետական հիմնարկն իր հերթին հանդիսացել է «Հյուսիս-Արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների ծրագրերի կոորդինացման գրասենյակի» իրավահաջորդը։
Հայաստանի Հանրապետության և «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի» միջն 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված ու 2005 թվականի մայիսի 2– ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրը գործողության մեջ դնելու նպատակով ՀՀ Կառավարության 19 մայիսի 2005թ թիվ 592-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը համարվել է գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի գլխավոր գործակալություն։
Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վարչական, ֆինանսական և գործառնական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկ։
Վերոհիշյալ որոշմամբ ստեղծվել է ,,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի ,, համակարգող խորհուրդ։
ՀՀ Կառավարության 19 մայիսի 2005թ թիվ 592-Ն որոշմամբ «Գյուղատնտեսության ծառայությունների ծրագրի» ավարտման պատճառով դադարեցվել է«Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը։
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկը իր հերթին հանդիսացել է «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավահաջորդը:
2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և «Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի» միջև Արտադրական ենթակաոուցվածքների վերականգնման ծրագրի փոխառության համաձայնագիրը Ազգային Ժողովը վավերացրել է 2007 թվականի փետրվարի 27-ին։ Այս ծրագիրն իրականցրել է «Ոռոգման համակարգերի իրականացման» ԾԻԳ ՊՀ-ն, որը ներկայիս ԾԻԳ-ի հետ առնչություն չունի։
Հայաստանի Հանրապետության և «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի» միջն 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված ու 2011 թվականի ապրիլի 15– ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրը գործողության մեջ դնելու նպատակով ապրիլի 28-ի 2011թ ՀՀ կառավարության թիվ 461-Ն որոշմամբ ընդունվեց որոշում, որով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմր համարվեց «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի գլխավոր գործակալություն (լիազոր մարմին)։
ՀՀ Վարչապետի 2011թ մայիսի 5-ի թիվ 392-Ա որոշմամբ ստեղծվեց «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհուրդ:
ՀՀ վարչապետի 2011թ. հոնփսի 12-ի թիվ 653-Ն որոշմամբ ստեղծվեց «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի կանոնադրությունը։
ՀՀ Կառավարության 28-ը ստորագրված թիվ 461-Ն որոշմամբ ուժը կորցված ճանաչվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» թիվ 592– Ն որոշման 3-րդ կետը։ Այդպիսով «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հանդիսացավ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի իրավահաջորդը։
Ներկայումս ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն իրականացնում է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիրը և ,, Ենթակաոուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ,, ծրագիրը։