Հրապարակումներ

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

22.01.2016

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

 

 

Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան.

IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ համագործակցությունը


 


 Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Խալիդա Բուզարը շեշտում է, որ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը շատ կարեւոր է եւ համատեղ իրականացված ծրագրերը՝ արդյունավետ։ «Արմենպրեսի» հետ զրույցում Խալիդա Բուզարը ներկայացրել է հիմնադրամի առաջիկա անելիքները՝ շեշտելով, որ իրենք կարեւորում են Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը։




—Ինչպե՞ս եք գնահատում ԳԶՄՀ—ի համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ։

—Ի պատասխան ձեր հարցին, թույլ տվեք ներկայացնել որոշ թվեր՝ ՀՀ կառավարության հետ IFAD—ի սերտ համագործակցությունն ու հանձնառությունը նկարագրելու նպատակով։ 1995թ. ի վեր մենք մոբիլիզացրել ենք մոտ 260 մլն , ԱՄՆ դոլար, որից մոտ 90 միլիոնը ֆինանսավորվել է անմիջապես ԳԶՄՀ—ի կողմից։

  Ֆինանսավորվել է յոթ ծրագիր (ներառյալ՝ 2 ընթացիկ ծրագրերը), որոնցից ուղղակիորեն օգտվել են 407 200 տնային տնտեսություններ։ Այսպիսով, ներկայումս իրականացվում է երկու ծրագիր. «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիրը (ԵԳՖԱԾ), որի պաշտոնական մեկնարկն այսօր է տրվել, եւ «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիրը (IFAD), որն ավարտվելու է այս տարվա հունիսին։

  Համատեղելով Հայաստանում գյուղական ոլորտի զարգացմանն ուղղված մեր ջանքերը՝ մենք մինչ այժմ ունեցել ենք հետեւյալ ձեռքբերումները՝ ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացում, շուկաների հետ կապերի ամրապնդում, ենթակառուցվածքների բարելավում, ինչպես նաեւ գյուղական տարածքներում գործազրկության նվազեցում։

  ԳԶՄՀ—ն հանձն է առել լիարժեք կերպով ներգրավվել եւ սատարել ՀՀ կառավարությանը՝ ԳԿՍԾ ծրագրի իրականացման վերջին ամիսների ընթացքում։ Եվ ընթանալով առաջ՝ մենք ունենք մեծ ակնկալիքներ նոր ԵԳՖԱԾ ծրագրի առնչությամբ ու կներդնենք մեր բոլոր ջանքերը այն հաջողությամբ իրականացնելու համար։

—Կարո՞ղ եք առավել մանրամասն ներկայացնել ԵԳՖԱԾ ծրագիրը։

—ԵԳՖԱԾ ծրագիրը նախագծվել է ՀՀ կառավարության եւ IFAD—ի համատեղ ջանքերով, որի նպատակն է ընդլայնել Հայաստանում IFAD—ի կողմից ֆինանսավորված ծրագրերի հաջող նախաձեռնությունները, հիմնականում՝ գյուղական ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման գործառնությունները։ Միեւնույն ժամանակ կբարելավվեն գյուղատնտեսական արտադրության համակարգերը՝ գործադրելով ֆերմերների աջակցության արդյունավետ ծառայություններն ու արժեշղթայի զարգացման մոտեցումները։ Այս ծրագրի իրականացման նպատակով IFAD—ը եւ ՀՀ կառավարությունը հատկացրել են համապատասխանաբար 11 մլն եւ 10 մլն ԱՄՆ դոլար, եւ եւս 29 մլն ԱՄՆ դոլար տրամադրվել է ՄԶՕՀ—ի եւ ԳԷՀ—ի կողմից։ Ծրագրից կշահեն մոտ 16 000 տնային տնտեսություններ կամ շուրջ 67 000 մարդ։ Խոսքը հանրապետության գյուղական բնակչության մոտ 7%—ի եւ գյուղական աղքատ բնակչության 21%—ի մասին է։

—Ի՞նչ կառաջարկեիք մեկնարկից սկսած ԵԳՖԱԾ—ի հաջող իրականացման համար։

—ԵԳՖԱԾ—ի կառավարումը կիրականացվի ծրագրերի իրականացման գրասենյակի (ԳՏՏԶ ԾԻԳ) կողմից, որը փորձառու է եւ բավականին լավ կարողություններ է ցուցաբերել Հայաստանում հիմնադրամի կողմից ֆինանսավորված նախկին ծրագրերի իրականացման գործում։ Իսկ գյուղական ֆինանսավորման բաղադրիչը կիրականացնեն «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը» (ՀԳՏՏԶՀ) եւ «Գյուղական ֆինանսավորման կառույցը» (ԳՖԿ), որոնք այսօր ունեն բոլոր հմտությունները՝ ակնկալվող արդյունքներին հասնելու համար։ Ուրախ ենք նշել, որ համապատասխան որակավորում ունեցող աշխատակազմ ունենք։ Այնուամենայնիվ, պետք է ձգտենք ապահովել ծրագրի բոլոր աշխատանքների արդյունավետ համակարգումը եւ մոնիտորինգը, ինչպես նաեւ առավելագույնի հասցնել տեխնիկական բաղադրիչների համագործակցությունը։ Ծրագիրը պետք է ուշադրությունը սեւեռի ֆերմերներին եւ համայնքներին՝ ապահովելու, որպեսզի վերջիններս լավագույնս օգտվեն ԵԳՖԱԾ—ի ընձեռած հնարավորություններից ենթակառուցվածքների բարելավման, վարկավորման հասանելիության, գյուղատնտեսական եւ տեխնիկական աջակցության առումով։

Ընդհանուր առմամբ, վստահ եմ, որ բոլոր իրավասու կողմերի համատեղ ջանքերի արդյունքում ԵԳՖԱԾ—ը կիրականացնի իր նպատակները՝ այդպիսով նպաստելով Հայաստանի զարգացմանն ուղղված ջանքերին։





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53