Մեր դոնորները, ֆինանսավորողները և գործընկերները
|
Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաֆինանսավորում է բոլոր ծրագրերը, ինչպես նաև փոխհատուցում ծրագրերին առնչվող բոլոր հարկերն ու տուրքերը: |
|
Հանդիսանալով ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (ԳԶՄՀ) հիմնվել է 1977թ. որպես միջազգային ֆինանսական հաստատություն: Այն 1974թ. Պարենի համաշխարհային կոնֆերանսի կարևոր արդյունքներից մեկն է, որտեղ սահմանվեց, որ "անհապաղ պետք է հիմնվի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ, նպատակ ունենալով ֆինանսավորել գյուղատնտեսության զարգացման ծրագրերը` առավելապես ուղղված զարգացող երկրներում պարենի արտադրությանը”: |
|
Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամը (ՆԱԵԿ ՄԶՀ) զարգացման ֆինանսավորման հաստատություն է, որը հիմնվել է ՕՊԵԿ-ի անդամ երկրների կողմից 1976թ.-ին` զարգացող երկրներին օգնություն տրամադրելու նպատակով: ՆԱԵԿ ՄԶՀ համագործակցում է զարգացող երկրների գործընկերների և միջազգային դոնոր համայնքի հետ` խթանելու տնտեսական աճը և նվազեցնելու աղքատությունը աշխարհի խոցելի և անապահով տարածաշրջաններում: Ֆինանսավորումը տրամադրվում է` կարևոր ենթակառուցվածքներ կառուցելու, սոցիալական ծառայությունների մատուցումը, արտադրողականությունը, մրցակցությունը և առևտուրը խթանելու նպատակով: ՆԱԵԿ ՄԶՀ գործունեության կենտրոնում մարդիկ են, իսկ ծրագրերն ուղղված են նրանց հիմնական կարիքներին` պարեն, էներգիա, մաքուր ջուր և հիգիենա, առողջություն և կրթություն, այն ամենն, ինչ անհրաժեշտ է ինքնավստահություն և ապագայի հանդեպ հույս պարգևելու համար: |
|
«Գյուղական ֆինանսավորման կառույցը» (ԳՖԿ) հիմնադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ որպես ինքնավար միավոր` ԳԶՄՀ-ի և ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի «Գյուղական ֆինանսավորում» բաղադրիչի իրականացման նպատակով: ԳՖԿ-ի հիմնական նպատակն է խթանել ծրագրի տարածքում գյուղատնտեսական գործունեության կայուն աճը` փոքր և միջին արտադրողների և ձեռնարկություններ համար համապատասխան ֆինանսական ծառայություններն առավել մատչելի դարձնելու միջոցով: |
|
«Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը» (ՀԳՏՏԶՀ) ստեղծվել է 2009 թ. հունվարի 8-ին «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի «Գյուղական ֆինանսավորում» բաղադրիչի շրջանակներում: Ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության և «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի» (ԳԶՄՀ) համատեղ աջակցությամբ: Հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 2009 թ. սեպտեմբերի 1-ից: ՀԳՏՏԶՀ-ի հիմնական նպատակն է նվազեցնել Հայաստանում աղքատության մակարդակը` գյուղական տարածքների տնտեսական զարգացման միջոցով: |
|
«Հայկական միրգ» ԲԲԸ-ն հիմնադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` ԳԶՄՀ-ի կողմից նախաձեռնված «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» «Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը» բաղադրիչի իրականացման նպատակով: Բաղադրիչի հիմնական նպատակն է գործադրել համակարգված, նպատակաուղղված ջանքեր` մեծացնելու ծրագրի տարածքում աղքատ մանր սեփականատերերի ունեցվածքը և եկամուտները` կապելով նրանց հայկական մրգի և ընկուզեղենի արժեշղթային, որտեղ Հայաստանն ունի զգալի առավելություն: |