IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
04.11.2015«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» /ԳԶՄՀ/ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 20-ամյա համագործակցությունը շարունակվում է.
Օրերս ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց նոր փոխառության համաձայնագիրը Հայաստանի հանրապետությունում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի իրականացման վերաբերյալ: Ծրագիրը իրականացնելու է ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
Ծրագրի նպատակն է բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակի բարելավումը , ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ:
Ծրագրի բաղադրիչներն են.
- Գյուղական ֆինանսավորում
- Գյուղական ենթակառուցվածքներ
- Ֆերմերների իրազեկում և աջակցություն
- Ծրագրի կառավարում
Գյուղական ֆինանսավորում բաղադրիչն իրականացվելու է ամբողջությամբ ԳԶՄՀ-ի ֆինանսավորմամբ։ ԳՖԿ-ի վերաֆինանսավորման գործառնությունների աջակցություն, և ՖՐԵԴԱ հիմնադրամի ներդրումային գործառնությունների աջակցություն ենթաբաղադրիչների շնորհիվ Ծրագիրը կիրականացնի հետևյալ գործառույթները:
ԳՖԿ վերաֆինանսավորման միջոցով մասնակից ֆինանսական հաստատություններին կտրամադրի ֆինանսական միջոցներ, որոնք վարկերի տեսքով կտրվեն գյուղական փոքր տնտեսություն վարողներին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին՝ իրենց գործունեության բարելավման և եկամուտների ավելացման նպատակով:
ՖՐԵԴԱ ներդրումների միջոցով՝ ներդրումների և փոխառությունների, ինչպես նաև տարբեր տեսակի կառավարման և տեխնիկական աջակցության տեսքով աջակցություն կտրամադրի աղքատ գյուղական արտադրողների հետ ամուր կապեր ունեցող գյուղատնտեսական արժեշղթայի շրջանակներում գործող փոքր և միջին մասնավոր ընկերություններին:
Գյուղական ենթակառուցվածքներ բաղադրիչը իրականացվելու է ՆԱԵԿ ՄԶՀ-ի ֆինանսավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։
Նպատակն է՝ բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը հանրապետության 7 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք և Արագածոտն գյուղական համայնքներում, առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին:
Երկու ենթաբաղադրիչներն են.
1. Գյուղական համայնքների ջրամատակարարում
Նպատակը` խմելու ջրի, ինչպես նաև անասունների ջրարբիացման և տնամերձ փոքր հողակտորների վրա հիմնական մշակաբույսերի աճեցման համար անհրաժեշտ ջրի կարիքների ապահովումը:
2. Փոքր և միջին ոռոգման բաշխման համակարգերի բարելավում
Ծրագիրը կֆինանսավորի ոռոգման երրորդ կարգի ենթակառուցվածքների շինարարությունը կամ վերականգնումը` բարելավելու ջրի բաշխման արդյունավետությունը: Նպատակը` փոքր սեփականատերերի ոռոգվող հողամասերի արտադրողականության բարձրացումն է:
Ֆերմերների իրազեկման և աջակցության բաղադրիչն իրականացվելու է ամբողջությամբ ԳԶՄՀ-ի ֆինանսավորմամբ։
Այս բաղադրիչի շրջանակում ֆերմերներին կտրամադրվի ուսուցում, գործարար և ֆինանսականպլանավորման, գյուղատնտեսական առաջավոր փորձի և տեխնոլոգիաների ներդրման նպատակով։ Բացի դրանից կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ կանանց՝ տնամերձ հողատարածքներում «դեմո» ծրագրեր իրականցնելու նպատակով, որոնք ուղղված կլինեն ընտանիքի սննդապահովածության և բազամազանության ապահովմանը։
Ծրագրի կառավարում բաղադրիչի նպատակն է աջակցել ծրագրի կառավարմանը և համակարգմանը:
Ծրագրի տևողությունը 6 տարի է: Նախատեսվում է աշխատանքները սկսել 2016 թվականից:
ՀՀ ԿԱ «ԳՏՏԶ» ԾԻԳ ՊՀ