Հրապարակումներ

IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

04.11.2015

IFAD-ՀՀ   20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ




«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» /ԳԶՄՀ/ - ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  20-ամյա  համագործակցությունը շարունակվում է.


  Օրերս  ՀՀ  Ազգային  ժողովը  վավերացրեց  նոր  փոխառության համաձայնագիրը Հայաստանի հանրապետությունում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի իրականացման վերաբերյալ: Ծրագիրը իրականացնելու է  ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: 

  Ծրագրի նպատակն է  բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակի բարելավումը , ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ:


Ծրագրի բաղադրիչներն են.


  • Գյուղական ֆինանսավորում
  • Գյուղական ենթակառուցվածքներ
  • Ֆերմերների իրազեկում և աջակցություն
  • Ծրագրի կառավարում


Գյուղական ֆինանսավորում բաղադրիչն իրականացվելու է ամբողջությամբ ԳԶՄՀ-ի ֆինանսավորմամբ։ ԳՖԿ-ի վերաֆինանսավորման գործառնությունների աջակցություն, և ՖՐԵԴԱ հիմնադրամի ներդրումային գործառնությունների աջակցություն  ենթաբաղադրիչների շնորհիվ  Ծրագիրը կիրականացնի հետևյալ գործառույթները:


ԳՖԿ վերաֆինանսավորման  միջոցով մասնակից ֆինանսական հաստատություններին կտրամադրի ֆինանսական միջոցներ, որոնք վարկերի տեսքով կտրվեն գյուղական փոքր տնտեսություն վարողներին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին՝ իրենց գործունեության բարելավման և եկամուտների ավելացման նպատակով:


ՖՐԵԴԱ ներդրումների միջոցով՝ ներդրումների և փոխառությունների, ինչպես նաև տարբեր տեսակի կառավարման և տեխնիկական աջակցության տեսքով աջակցություն կտրամադրի աղքատ գյուղական արտադրողների հետ ամուր կապեր ունեցող գյուղատնտեսական արժեշղթայի շրջանակներում գործող փոքր և միջին մասնավոր ընկերություններին:


Գյուղական ենթակառուցվածքներ բաղադրիչը իրականացվելու է ՆԱԵԿ ՄԶՀ-ի ֆինանսավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։


 Նպատակն է՝ բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը հանրապետության 7 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք և Արագածոտն գյուղական համայնքներում, առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին:

Երկու ենթաբաղադրիչներն են.
 

         1. Գյուղական համայնքների ջրամատակարարում

 Նպատակը` խմելու ջրի, ինչպես նաև անասունների ջրարբիացման և տնամերձ փոքր հողակտորների վրա հիմնական մշակաբույսերի աճեցման համար անհրաժեշտ ջրի կարիքների  ապահովումը:
 

         2. Փոքր և միջին ոռոգման բաշխման համակարգերի բարելավում

 Ծրագիրը  կֆինանսավորի ոռոգման երրորդ կարգի ենթակառուցվածքների շինարարությունը կամ վերականգնումը` բարելավելու ջրի բաշխման արդյունավետությունը: Նպատակը` փոքր սեփականատերերի ոռոգվող հողամասերի արտադրողականության բարձրացումն է:



 Ֆերմերների իրազեկման և աջակցության բաղադրիչն իրականացվելու է ամբողջությամբ ԳԶՄՀ-ի ֆինանսավորմամբ։

Այս բաղադրիչի շրջանակում ֆերմերներին կտրամադրվի ուսուցում, գործարար և ֆինանսականպլանավորման, գյուղատնտեսական առաջավոր փորձի և տեխնոլոգիաների  ներդրման նպատակով։ Բացի դրանից կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ  կանանց՝  տնամերձ հողատարածքներում «դեմո» ծրագրեր իրականցնելու նպատակով, որոնք ուղղված կլինեն ընտանիքի սննդապահովածության և բազամազանության ապահովմանը։

 


 Ծրագրի կառավարում բաղադրիչի նպատակն է աջակցել ծրագրի կառավարմանը և համակարգմանը:

  Ծրագրի  տևողությունը  6 տարի է: Նախատեսվում է աշխատանքները սկսել  2016 թվականից:

 

ՀՀ  ԿԱ  «ԳՏՏԶ» ԾԻԳ  ՊՀ

 





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53