ԳՖԿ-ի կառավարման մարմիններն են`
- Ծրագրի ղեկավար խորհուրդ (ԾՂԽ)- ԾՂԽ-ն
- Հաստատում է ԳՖԿ-ի ներդրումային ուղեցույցը և դրանում կատարված ցանկացած փոփոխություն և լրամշակում, որը ենթակա է համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ և պետք է հաստատվի ԳԶՄՀ-ի և այլ համապատասխան դոնորների կողմից, մշակում և վերահսկում է ԳՖԿ-ի գործառնությունների ընդհանուր քաղաքականությունը, որոշում է վերաֆինանսավորման ժամկետներն ու պայմանները, որոնք ենթակա են համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ և պետք է հաստատվեն ԳԶՄՀ-ի և այլ համապատասխան դոնորների կողմից, հաստատում է ԳՖԿ-ի տարեկան աշխատանքային պլան-բյուջեն,
- Հաստատում է ԳՖԿ-ի տարեկան և ֆինանսական հաշվետվությունները:
- Վարկային խորհուրդը (ՎԽ)
- հաստատում կամ մերժում է ՄՖԿ-ների կողմից ստացված վերաֆինանսավորման հայտեր ներդրումային ուղեցույցին համապատասխան,
- Ընդունում է որոշումներ` հիմնվելով ենթավարկերի /լիզինգային վարկերի ներդրումային ուղեցույցի ժամկետներին և պայմաններին համապատասխանելիության վրա: ԾՂԽ-ի և ՎԽ-ի կազմը սահմանվում է ֆինանսական համաձայնագրերով:
- ՎԽ-ի բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Որոշման ընդունման ժամանակ ձայների հավասար լինելու դեպքում ՎԽ-ի նախագահի ձայնը վճռորոշ է: ՎԽ-ի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների առնվազն հիսուն տոկոսը: ՎԽ-ն իրավասու է մերժել հայտը, եթե այն չի համապատասխանում ԳՖԿ-ի ներդրումային ուղեցույցում նշված համապատասխանության չափանիշներին: ԳՏՏԶ գրասենյակի ծրագրերում իր գործունեությունն է շարունակում ,,Գյուղական ֆինանսավորման կառույց,, ԾԻԳ ՊՀ-ը:
ԳՖԿ-ԾԻԳ ՊՀ-ի կառուցվածքը, նպատակը, խնդիրները և ռազմավարությունը
Գյուղական ֆինանսավորման կառույցը (ԳՖԿ) կազմավորվել է ՀՀ 2005թ.Ֆինանսների նախարարության ներքո՝ ՀՀ Կառավարության որոշմամբ:
ՊՀ-ի նպատակն է աջակցել գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանը ԳԶՄՀ-ի, ՀԲ-ի միջոցների հաշվին գյուղական տարածքներում գյուղական փոքր և միջին արտադրողների ու ձեռնարկատերերի համար համապատասխան ֆինանսական պրոդուկտները մատչելի դարձնելու միջոցով: Այս նպատակով վարկային միջոցների ԳԶՄՀ մասնաբաժինը (մոտ 8.9 միլիոն ԱՄՆ դոլար):
ՀԲ մասնաբաժինը (մոտ 5.2 միլիոն ԱՄՆ դոլար) օգտագործվում է նախաորակավորում անցած բանկերի և այլ իրավասու ֆինանսական կառույցների միջոցով՝ միջին և երկարաժամկետ վարկեր տրամադրելու համար:
Վերաֆինանսավորման ենթակա վարկերի տևողությունը 1-7 տարի է, մեկ վարկի առավելագույն արժեքը սկզբնական շրջանում սահմանված է 150.000 ԱՄԴ, առավելագույն արտոնյալ ժամկետը՝ 18 ամիս:
Գյուղական տնտեսությունների վարկավորման և վարկերի սուբսիդավորման գործընթացը
Ծրագրերի իրականացման գրասենյակը 2011թ. ապրիլից սկսել է գյուղական տնտեսություններին տրամադրված վարկերի սուբսիդավորման գումարների վճարումը:Վճարման չափաբաժինը մինչև 30.09.2013 կազմել է 1մլդ. 366 մլն ՀՀ դրամ:
Գյուղացիական տնտեսությաններին տրամադրված վարկերի ընդհանուր քանակն է 57 հազար 865: Ընդհանուր առմամբ տրամադրվել են 49 մլրդ 405մլն. դրամի վարկեր ;
«ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ»
«ՋՐԻՑ ԴԵՊԻ ՇՈՒԿԱ» ԲԱՂԱԴՐԻՉ
2007թ-ի հոկտեմբերի 16-ին «Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ» ՊՀ-ն իրականացնող կազմակերպության պայմանագիր կնքեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ Հայաստան» ՊՈԱԿ-ի հետ «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի վարկային ծրագրի իրականացման և դրա մոնիտորինգի իրականացմանն օժանդակելու նպատակով: Վարկային ծրագրի հիմնական նպատակն է «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի գյուղական նշանակության վարկային միջոցների տրամադրումը՝ գյուղատնտեսական բարձրարժեք արտադրության ընդլայնման և տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման նպատակով:
«Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ» ՊՀ-ն «Ջրից դեպի Շուկա» վարկային ծրագրի շրջանակներում իրականացնում է վարկային գործառույթների բազմաստիճան մոնիթորինգ:
Գյուղական ֆինանսավորման կառույցը (ԳՖԿ) կազմավորվել է ՀՀ 2005թ.Ֆինանսների նախարարության ներքո՝ ՀՀ Կառավարության որոշմամբ:
ՊՀ-ի նպատակն է աջակցել գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանը ԳԶՄՀ-ի, ՀԲ-ի միջոցների հաշվին գյուղական տարածքներում գյուղական փոքր և միջին արտադրողների ու ձեռնարկատերերի համար համապատասխան ֆինանսական պրոդուկտները մատչելի դարձնելու միջոցով: Այս նպատակով վարկային միջոցների ԳԶՄՀ մասնաբաժինը (մոտ 8.9 միլիոն ԱՄՆ դոլար):
«ԳՖԿ-ԾԻԳ» ՊՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ (31.12.2012)
«ԳՖԿ-ԾԻԳ» ՊՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ (31.12.2013) arm / eng
«ԳՏՏԶ-ԾԻԳ» ՊՀ -ի ԳՖԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (31.12.2014)
«ԳՏՏԶ-ԾԻԳ» ՊՀ -ի ԳՖԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱՄԱԿ (31.12.2014)
ՄՖԿ -Ի ԿՈՂՄԻՑ ԳՖԿ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (01.01.2005-31.10.2015)
«ԳՏՏԶ-ԾԻԳ» ՊՀ -ի ԳՖԿ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (01.04.2011-30.09.2015)