ՀՐԱՎԵՐ
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
«Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիր
Խորհրդատվական ծառայություններ, Անհատ խորհրդատուի ընտրություն
Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի /ԳԷՀ/ ծրագրի համակարգող GEF/TA/CQS-2019/001
Հայաստանի Հանրապետությունը /այսուհետ` Փոխառուն/ դիմել է ԳԶՄՀ-ին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (ԳԷՀ) դրամաշնորհային միջոցներ ներգրավելու նպատակով և տրամադրել է դրա համար անհրաժեշտ փոխանցագրերը «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիրը /այսուհետ` ԵԳՖԱԾ/ իրականացնելու համար և նպատակ ունի գումարների մի մասն օգտագործել սույն խորհրդատվական ծառայությունները ձեռք բերելու համար։
Խորհրդատուի ընտրության նպատակն է` ծրագրի իրականացման ընթացքում հողի դեգրադացման համակարգումը, կլիմայական ռիսկերի նվազեցումը և հողերի կայուն կառավարումը գյուղատնտեսության զարգացման մեջ, ինչպես նաև ընդհանուր ծրագրի շահառուների միջև անմիջական համակարգումը կենտրոնական և համայնքային մակարդակում:
Խորհրդատուն պատասխանատու է ներքոնշյալ հիմնական գործառույթների համար.
- Ստանձնել ԳԷՀ-ի ծրագրի պլանավորման, իրականացման և մոնիթորինգի ընդհանուր պատասխանատվությունը և ղեկավարումը: Սա ենթադրում է ՏԱՊԲ-ի մշակում, Ծրագրային փաստաթղթին համահունչ մոնիթորինգ, պարբերական հիմունքներով հաշվետվության ներկայացում ԳԷՀ-ի ազգային լիազոր մարմնին և ԾԻԳ-ին և Շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցության ապահովում.
- Ղեկավարել ծրագիրը` համաձայն տարեկան աշխատանքային պլանի, որն իրականացման ընթացքում կարող է ճշգրտումների ենթարկվել` կախված գործնականում առաջ եկած հանգամանքներից, կանոնավոր կերպով համակարգել ԳԷՀ-ի ծրագրի գործառնությունները, ապահովել փոխլրացնելիությունը ԵԳՖԱԾ-ի ելակետային ծրագրի հետ, ինչպես նաև կապակցումը ԳՖԿ-ի հետ հատուկ պատուհանների շրջանակում, ինչպես սահմանված է ԾՄԴ զեկույցում.
- Համակարգել և հետևել Ծրագրի ֆինանսական ծախսերը` համաձայն Ծրագրով նախատեսված բյուջեի, գնահատել համաֆինանսավորման գումարները և ԳՖԿ-ից ստանալ տեղեկատվություն ներդրումային փաթեթների, բյուջեի հատկացումների և համաֆինանսավորման մոնիթորինգի վերաբերյալ.
- Առաջարկել ընտրության չափորոշիչները, հայտարարությունների և պահանջների ձևակերպումը (ԱՊ-ները), վերահսկել ազգային և միջազգային խորհրդատուների/ենթակապալառուների աշխատանքը` ըստ անհրաժեշտության ապահովելով որակի հսկողությունը և տրամադրելով խորհրդատվական աջակցություն: Ապահովել գնումների թիմի հետ սերտ գործակցումը, և ԳԷՀ-ի գործունեության համապատասխանությունը ՏԱՊԲ-ին և Գնումների պլանին.
- Մշակել Ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման մանրամասն աշխատանքային պլան և գնումների պլան(համագործակցելով ԾԻԳ-ի գնումների բաժնի հետ), ապահովել այդ գործողությունների արդյունավետ իրականացումը` ըստ սահմանված ժամանակացույցի.
- Ապահովել ծրագրի իրականացման բոլոր տեխնիկական գործընկերների հետ սերտ գործակցումն ու կապը (կառավարական հաստատություններ, գյուղապետարաններ, ԶԼՄ-ներ, մասնավոր ծառայություն մատուցողներ և ՀԿ-ներ): Ծրագրի թիրախային ոլորտներում ստեղծել համապատասխան գործընկային ցանցեր, մասնակցել միջկառավարական և այլ համակարգող մարմինների աշխատանքներին, ճանաչելի դարձնել ծրագրի գործունեությունն ու ազդեցությունը.
- Վերահսկել ծրագրի մասին տեղեկությունների կանոնավոր տարածման/ փոխանակման ուղիների նախագծումն ու հաստատումը, ինչպես նաև շահառու համայնքների միջև ցանցի ստեղծումը (տեղական մակարդակից մինչև ազգային): Ապահովել, որ Ծրագրի հիմնական փորձը և հաջող գործելակերպն արձանագրվեն և տարածվեն.
- Աջակցել ԵԳՖԱ Ծրագրի Գործառնական ուղեցույցի լրամշակմանը՝ ներառելով ԳԷՀ-ի իրականացման հետ կապված փոփոխությունները
- Նպաստել, հետևել և վերահսկել դրամաշնորհառուների ընտրության թափանցիկ գործընթացը, ինչպես նաև ծրագրի հիմնական արդյունքների և գործիքակազմի հաստատումը, ներառյալ ուսուցողական ծրագրերը: Այս առաջադրանքը պետք է իրականացվի համապատասխան տեխնիկական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ և միանգամայն համահունչ լինի թարմացված ԾԻՁ-ին.
- Վերահսկել ապրանքների և ծառայությունների գնումները` խորհրդակցելով գնումների թիմի հետ, փաստաթղթերն ուղարկել ԳԶՄՀ հաստատման: Մշակել դրամաշնորհային հայտատուների համար ԱՊ-ներ և պահանջներ, ուղարկել ԳԶՄՀ հաստատման: Կազմակերպել մրցույթներ: Համակարգել դրամաշնորհային հայտերի ընտրության գործընթացը` դաշտային վերլուծությունների և Հայտերի գնահատման հանձնաժողովի կողմից կազմված վերջնական Գնահատման հաշվետվության միջոցով.
- Վերահսկել ընդգրկված շահառուների կարիքների գնահատման և անհրաժեշտ ուսուցման ու կարողությունների զարգացման գործընթացը, համակարգել և խթանել հավասար հնարավորությունների ստեղծման գործընթացի բոլոր քայլերը, հետևել առաջընթացին օրենսդրական և կառավարման ոլորտներում, թարմացնել ուսուցման կարիքները/պլանը` հաշվի առնելով ԾՄԴ-ի արդյունքում արված ճշգրտումները.
- Ղեկավարել ծրագրին առնչվող հանդիպումների, սեմինարների, կոնֆերանսների, դաշտային/փորձի փոխանակման այցելությունների և աշխատաժողովների կազմակերպումը, կազմել նման միջոցառումների համար անհրաժեշտ նյութերը.
- Աջակցել Ծրագրի մոնիթորինգի պլանի մշակմանը` Ծրագրի փաստաթղթով նախանշված պահանջներին համապատասխան, և թարմացնել պլանը` ԾՄԴ-ի արդյունքում արված ճշգրտումներին համահունչ (կապակցում ԳՖԿ-ի հետ և Հիմնադրամի հետ ներդաշնակեցված մոնիթորինգի մեխանիզմներ և ներառել մոնիթորինգի ցանկացած պահանջ, որը կվերաբերի ԳԷՀ-ին և Միավորված ազգերի կազմակերպության Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիային և այլն): ԳԷՀ-ի ՄևԳ պլանն ինտեգրել ԵԳՖԱԾ-ի ընդհանուր պլանում և ապահովել ԵԳՖԱԾ-ի հետ ներդաշնակեցված մոտեցում ՄևԳ-ին:
- Ապահովել ՄևԳ համակարգի աշխատանքը և համապատասխան տվյալների հավաքագրումը (ոչ միայն ֆիզիկական արդյունքերի, այլև, որն առավել կարևոր է, էկոհամակարգերի և մարդկանց կենսամակարդակի վրա ազդեցության վերաբերյալ).
- Պատրաստել մոնիթորինգի և գնահատման պահանջներին համապատասխան առաջընթացի հաշվետվություններ ԳԶՄՀ-ին և ԳԷՀ-ին ներկայացնելու համար (ԾԻՀ-եր (PIR), ծրագրերը դիտարկելու գործիքներ և այլն), ներառյալ Ծրագրի ֆինանսական և գործառնական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվութունը, արձանագրել/ տարածել ցանկացած գիտելիքների կառավարման պրոդուկտներ և քաղած դասերը.
- Ապահովել ԳԷՀ-ի կողմից հաստատված փաստաթղթով սահմանված գլոբալ բնապահպանական օգուտների լիարժեք մոնիթորինգը և գնահատումը.
- Ապահովել ԳԷՀ-ի քաղաքականության և ԳԶՄՀ-ի Սոցիալական, շրջակա միջավայրի և կլիմայի գնահատման ընթացակարգերի[1] պահանջների լիարժեք պահպանումը.
- Աջակցել և ուղղորդել ԳԶՄՀ/ԳԷՀ նախաձեռնության բոլոր գործառնությունների արդյունավետ մոնիթորինգ և գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ տվյալների ու տեղեկությունների հավաքագրումը և խթանել ՄևԳ նորարարական գործիքների կիրառումը հնարավորության և տեղին լինելու դեպքում (այսինքն՝ հեռահար զոնդավորում, անօդաչու սարքեր, աշխարհագրական տեղեկատվական համակարգեր և այլն): Տվյալ դեպքում նորարարությունները խրախուսելի են:
- Աջակցել և մասնակցել Ծրագրի ավարտական հաշվետվության կազմման գործընթացին և տրամադրել տեղեկատվություն դրա վերջնական անկախ գնահատման համար:
Պահանջներ, պահանջվող որակավորում և հմտություններ
Զարգացման և գործառնական արդյունավետություն
- Ռազմավարական պլանավորման, արդյունքահեն կառավարման և հաշվետվողականություն ունակություն.
- Ծրագրով նախատեսված գործողությունների ձևակերպման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման ունակություն, ռեսուրսների մոբիլիզացման կարողություն.
- Տարբեր շահագրգիռ կողմերի մոբիլիզացնելու, վերջիններիս հետ շփման և ծրագրի գործընկերների հետ տեղեկատվության փոխանակումը հեշտացնելու կարողություն.
- Ծրագրի իրականացման միջոցով նորարարական լուծումներ գտնելու և նորարարությանը նպաստելու ունակություն.
- Տեղեկատվական տեխնոլոգիաների գերազանց հմտություններ:
Կառավարում և առաջնորդություն
- Կենտրոնացում արդյունքների ուղղությամբ, ծրագրի իրականացումն արդյունավետորեն ղեկավարելու և գործողությունների ակնկալվող արդյունքներն ու ազդեցությունը ժամանակին ստանալու ունակություն.
- Վերլուծական և գրավոր խոսքի գերազանց հմտություններ.
- Արդյունավետ թիմային աշխատանքի և թիմի կառավարման, կոնֆլիկտների լուծման ունակություն.
- Աշխատանքի նկատմամբ կառուցողական և պրագմատիկ մոտեցում.
- Հայերեն և անգլերեն բանավոր և գրավոր հաղորդակցական գերազանց հմտություններ.
- Աշխատանքային բարենպաստ հարաբերությունների ստեղծման ունակություն:
Կրթություն
Բակալավրի (BS/BA) կամ մագիստրոսի կոչում բնական գիտությունների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի կառավարման կամ այլ համապատասխան ոլորտներում
Աշխատանքային փորձ
- Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ազգային, տարածաշրջանային և միջազգային զարգացման ծրագրերի իրականացման առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, որից 5 տարին ղեկավարի/կառավարչի պաշտոնում.
- Խորը գիտելիքներ և փորձ Հայաստանում հողերի դեգրադացման, կայուն կառավարման, կլիմայի փոփոխության, խոցելիության գնահատման, գյուղական կայուն զարգացմանը նպատակաուղղված հարմարվողականության միջոցառումների վերաբերյալ.
- Ոլորտի զարգացման քաղաքականությունների, հաստատությունների, ռազմավարությունների ու օրենսդրության լավ իմացություն.
- ՏԱՊԲ-ի, վերլուծական փաստաթղթերի, հաշվետվությունների և ծրագրային առաջարկների մշակման փորձ,
- Ծանոթություն գյուղատնտեսության, ռեսուրսների կառավարման, գյուղական զարգացման և կլիմայի փոփոխության ոլորտներում գործող ազգային և տեղական տարբեր շահառուների, ներառյալ` կառավարության, մասնավոր սեկտորի, քաղաքացիական հասարակության և միջազգային զարգացման հաստատությունների հետ, ինչպես նաև հաղորդակցվելու և վերջիններիս հետ համագործակցելու կարողություն ու պատրաստակամություն.
- Գյուղական ֆինանսավորման մեխանիզմների և գյուղական ֆինանսավորման ոլորտի վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ և այդ ոլորտներում ապացուցված փորձ ունենալը ցանկալի է:
Հմտություններ
- Ծրագրով նախատեսված թիրախների և նպատակների իրականացման ունակություն.
- Ստեղծարար, ճկուն և նորարարական մոտեցումների կիրառմամբ մարտահրավերների հաղթահարման ունակություն.
- Միջանձնային և հաղորդակցական հմտություններ.
- Կառավարման հմտություններ, ծանրաբեռնվածության ներքո աշխատելու և համաժամանակյա մի քանի գործողություն կատարելու ունակություն.
- Թիմային աշխատանքի գերազանց հմտություններ.
- Խնդիրների լուծման գերազանց կարողություն.
- Վերլուծական գերազանց հմտություններ: Կրթություն
- Համակարգչային տեխնիկայի հիմնավոր տիրապետում (MS Office և առաջադրանքին համապատասխան ծրագրերի իմացություն):
Ծրագիրը իրականացնելու նպատակով ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրության հայտերը, որպեսզի մասնակցեն առաջիկա մրցույթին վերոնշված ծառայությունների մատուցման համար:Ծառայությունների առաջարկվող տևողությունը/ժամկետը 12ամիս է:
Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն`
- Դիմում ԾԻԳ-ի տնօրենի անունով և Ինքնակենսագրական սեղմագրեր (CVs);
Ընտրության չափանիշները հետևյալն են.
Ընդհանուր որակավորումը 20 միավոր |
Հատուկ փորձառություն և համապատասխանությունը ծրագրին 40 միավոր |
Լեզուների իմացությունը և կրթություն 15 միավոր |
Հարցազրույց 25 միավոր |
Ինքնակենսագրական սեղմագրեր (CVs) անգլերեն և հայերեն լեզուներով, էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով /1 oրինակ/:
Խորհրդատուն ընտրվելու է ԳԶՄՀ-ի կողմից 2010թ. սեպտեմբերին հրապարակված Գնումների ուղեցույցով սահմանված ընթացակարգերի համաձայն։ Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով ժամը 09.00-18.00։
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել նշված հասցեով մինչև 2019թ. հոկտեմբերի 31-ը, ժ.18.00։
ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի
իրականացման գրասենյակ» ՊՀ
Տնօրեն` Աշոտ Վարդանյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 4,6 հարկ;
Հեռախոս / Ֆաքս` 374 10 – 54 – 65 -10; e-mail։ [email protected]