10 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
12.11.2014
2014 թվականի նոյեմբերի 11-ին Եվրասիական զարգացման բանկի և հայկական Արդշինինվեստբանկի միջև Մոսկվայում տեղի է ունեցել վարկային պայմանագրի ստորագրում:
10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային միջոցները կուղղվեն փոքր և միջին ձեռնարկությունների կողմից ՀՀ բոլոր մարզերում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը: Հաճախորդների ընտրությունը կկատարվի ըստ ԵԱԶԲ-ի հետ համաձայնեցված չափանիշների:
Այս ծրագրի իրագործումը կնպաստի փոքր և միջին ձեռնարկությունների կայուն զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և զարգացմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների՝ տեղական և արտաքին շուկաներում մրցունակության բարձրացմանը: «Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ ԵԱԶԲ-ի կողմից տրամադրված միջոցները կնպաստեն Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանն ի շնորհիվ փոքր և միջին ձեռնարկությունների համար երկարաժամկետ ֆինանսական միջոցների հասանելիության ընդլայնման:Այսօր ԵԱԶԲ-ն միավորում է իր ուժերը խոշորագույն ֆինանսական հաստատություններից մեկի հետ, որն ունի ուժեղ դիրքեր տեղական շուկայում և սպասարկում է այդ թվումփոքր, միկրո և միջին սեգմենտի հաճախորդներին: Սույն պայմանագրի ստորագրումը հանդիսանում է ԵԱԶԲ-ի և Արդշինինվեստբանկի միջև համագործակցությանլավ սկիզբ, որն անշուշտ կունենա ամրապնդման և ընդլայնման միտում»,-ասաց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:
Նշենք, որ «Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը հանդիսանում է տնտեսության ընդհանուր զարգացման կարևորագույն պայման, և մենք վստահ ենք, որ այս նախագիծը բարենպաստ ազդեցություն կթողնի այս գործընթացի վրա, - նշեց ԵԱԶԲ-ի Վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Կրասիլնիկովը,-բացի այդ, համաձայն ԵԱԶԲ-ի 2013-2017թթ.-ի ռազմավարության ՓՄՁ-ների վարկավորման նպատակով բանկային հատվածի ֆինանսավորումը հանդիսանում է Հայաստանում Բանկի ներդրումային գործունեության առաջնային ուղղություններից մեկը»: