6 ՄԼՆ 337 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
26.02.2015Այսօր կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր գնդակոծված սահմանամերձ համայնքների փոխհատուցման հարցը: Կառավարությունը պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացրեց 6 մլն 337 հազար դրամի պետական աջակցություն՝ 2015 թվականի հունվարի 5-ից 12-ը հակառակորդի գնդակոծություններից առաջացած մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների տներին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով:
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ընդունված որոշմամբ վերականգնվում է սահմանամերձ հինգ համայնքների գույքի կորուստը:
Նշենք, որ 2015 թվականի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի տարածաշրջանում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Խումբը ուսումնասիրվել էր Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար համայնքների գնդակոծությունների հետևանքով վնասված գույքի շուկայական արժեքը: