Լուրեր

ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՐՑԱԽԸ ԴԱՌՆԱԼՈՒ Է Սև ԽԱՎԻԱՐԻ ԽՈՇՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՂ

27.10.2014

ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՐՑԱԽԸ ԴԱՌՆԱԼՈՒ Է Սև ԽԱՎԻԱՐԻ ԽՈՇՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՂ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նախօրեին շվեյցարահայ գործարար, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ խոշոր բաժնետեր Վարդան Սերմաքեշի հետ, աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում, որտեղ այցելել է մի շարք ձեռնարկություններ: Այս մասին հայտնում են Արցախի կառավարության լրատվական ծառայությունից:

«Արցախ ՀԷԿ»-ի կայաններում Վ. Սերմաքեշին են ներկայացվել հայկական առաջին բաց բաժնետիրական ընկերության կատարած աշխատանքները, որոնց շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն բարձրացվել է հանրապետության էներգետիկ անկախությունը: Նրանք այցելել են նաև «Բեյզ Մեթլս» հանքարդյունաբերական ընկերության Դրմբոնի հանքավայր, որտեղ հետևել են արտադրական պրոցեսին: Վարչապետը բարձր է գնահատել այդ ոլորտի դերն Արցախի տնտեսության զարգացման գործում՝ կարևորելով հանքարդյունաբերությունում ևս շվեյցարահայ գործարարի կատարած ներդրումները:

Այնուհետև նրանք այցելել են սահմանամերձ Մատաղիս համայնքի վարչական տարածք, որտեղ Վ. Սերմաքեշի ֆինանսական ներդրումներով մեկնարկել է Արցախի տնտեսական մեծածավալ նախագծերից մեկի՝ սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարությունը: Կառուցվող ձկնաբուծարանի շուրջ 350 ջրավազաններում շուտով կդրվեն առաջին ձկնկիթները: Ըստ նախագծի՝ առաջիկա տարիներին Արցախը դառնալու է այդ սննդամթերքի խոշոր արտահանող:

Բացի ակնկալվող տնտեսական նշանակությունից, Ա. Հարությունյանն ընդգծել է նաև ծրագրի՝ սահմանամերձ համայնքում իրագործվելու հանգամանքը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա շրջակա գյուղերի բարգավաճման համար: Վարչապետի հետ միասին շվեյցարահայ գործարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, քննարկել առաջիկա ծրագրերը:

Կառավարության ղեկավարը կարևորել է Վ. Սերմաքեշի մասնակցությունը հանրապետության տնտեսության զարգացման գործում, որը ներառում է մի շարք ոլորտներ՝ գյուղատնտեսություն, բանկային համակարգ, հիդրոէներգետիկա, հանքարդյունաբերություն՝ շեշտադրելով, որ նրա ներդրումների ծավալն արդեն անցնում է մի քանի տասնյակ մլրդ դրամի սահմանը:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53