Լուրեր

ՑՈՐԵՆԻ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԱՑՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑՆԵՐԻ ԲՈՒՌՆ ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ

05.02.2015

ՑՈՐԵՆԻ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԱՑՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑՆԵՐԻ ԲՈՒՌՆ ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Հայաստանի գյուղական բնակչությունը ամբողջ բնակչության մոտ մեկ երրորդն է: Մոտ 1 մլն 103 հազար մարդ, պաշտոնական վիճակագրության համաձայն, ապրում է Հայաստանի գյուղերում, որոնցից ավելի քան 400 հազարն ընդգրկված է գյուղատնտեսությունում:

Գյուղացիների բողոքները վառելիքի, պարարտանյութի, սերմացու գներից, անմատչելիությունից տարիներ շարունակ լրջորեն չէին քննարկվում: Միայն նախորդ և հատկապես ներկայիս կառավարությունները սկսեցին այս հարցերի լուծումը առաջնային համարել:

Պետության կողմից վառելանյութի, պարարտանյութի, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը թեթևացրեց գյուղացիների բեռը և խթան դարձավ գյուղատնտեսության մեջ նկատվող արտադրողականության բաձրացման համար:

Հայաստան ներմուծվեցին և գյուղացիներին բաժանվեցին բարձր արտադրողականության հացահատիկի սերմացուներ, ինչի արդյունքում ոչ միայն  ավելացավ ստացվող բերքը, այլև՝ սկսեցին մշակվել նոր հողատարածքներ: Այս նպատակների համար պետական բյուջեից ներդրվել է մի քանի տասնյակ միլիարդ դրամ, և 2014թ.-ի տվյալներն արդեն որոշակի պատկերացում են տալիս արդյունքների մասին:

Անցած տարի գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 993 մլրդ դրամ՝ գերազանցելով 2013 թվականի ցուցանիշը 7,2 տոկոսով: Սա այն պարագայում, որ տնտեսության ընդհանուր աճը 3-4 տոկոսի սահմաններում է:  Ընդ որում, բարձր տնտեսական աճ է արձանագրվել և բուսաբուծության ճյուղում` 6,9 տոկոս, և անասնաբուծությունում` 7,8 տոկոս: Առաջինի մասնաբաժինը գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում 61 տոկոս է, երկրորդինը` 39 տոկոս:

Ինչ վերաբերվում է ավելացած մշակահողերին, ապա 2014թ.-ի ընթացքում կատարված աշնանացանի տարածքը կազմել է 111 հազար հա, որը 4 տոկոսով ավելի է գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշից: Անցյալ տարի բոլոր մշակաբույսերի ուղղությամբ էական աճ է արձանագրվել: Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ծավալներն ավելացել են 7,6 տոկոսով, կարտոֆիլինը` 11 տոկոսով, բանջարեղենինը` 9 տոկոսով, բոստանային մշակաբույսերի` 18,1 տոկոսով, խաղողինը` 8,5 տոկոսով:

Արժե ընդգծել ցանկացած երկրի համար ռազմավարական հանդիսացող հացահատիկի և մասնավորապես ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացումը:

Անցյալ տարի Հայաստանում արտադարված ցորենի բերքը կազմեց մեր ամբողջ պահանջարկի 50 տոկոսը: Համեմատութան համար նշենք, որ ցորենի ինքնաբավության մակարդակը 2013թ.-ին 46,8 տոկոս էր, 2012-ին` 32,9 տոկոս: Այսինքն, ծավալների ավելացման տեմպը նկատելի է: Մեկ այլ ուրախալի փաստ գյուղատնտեսության ոլորտում, որը նույնպես իրականացվող քաղաքականության արդյունք է` ջերմոցային տնտեսությունների բուռն զարգացումը Հայաստանի տարբեր մարզերում, արտադրողականության բարձրացման իրատեսական նպատակներով:

Միունույն ժամանակ, հարկ է նշել, որ գյուղատնտեսության արտադրանքի աճի ավելի բարձր ցուցանիշ չարձանագրվեց ցրտահարության պատճառով, ինչի հետևանքով լրջորեն վնասվեցին հատկապես ծիրանի այգիները: Ծիրանի բերքը անցյալ տարի մի քանի անգամ ավելի ցածր էր` 15 հազար տոննա,նախորդ տարվա 87,5 հազար տոննայի դիամց: Ընդհանրապես պտղի և հատապտղի ծավալները 2013թ.-ի համեմատ կրճատվել են 13,9 տոկոսով:

Անասնապահության մասով ավելացել են ինչպես անասնագլխաքանակը, այնպես էլ անասնաբուծական մթերքների արտադրության ծավալները: Մսի արտադրությունն ավելացել է` 11,2 տոկոսով, կաթինը` 6,6 տոկոսով, ձվինը` 3,8 տոկոսով:

Գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացման ուղղությամբ, բնականաբար, անելիքներ դեռ շատ կան: Հայաստանում տնտեսության այս ճյուղը, ռազմավարական լինելով, նաև զարգացման բավականին լուրջ ներուժ ունի: Աշխարհում կան սակավահող երկրների օրինակներ, որտեղ միավորից առավելագույն արդյունքն են ստանում: Պետության աջակցությունը այստեղ անհրաժեշտ է և ոչ միայն գումարային: Բացի հիշատակված քայլերից, նշենք ներդրումների համար գրավչության ապահովումը, ոռոգման ջրի մշտական հասանելիությունը, հակակարկտային պաշտպանությունը և այլ միջոցառումներ:

Մի խոսքով, գյուղատնտեսության խնդիրներ ու հոգսերն իսկապես որ բազմաթիվ են և բոլորը թվարկել ուղղակի անհնար է: Հետևաբար, կառավարության կողմից մեծածավալ ներդրումներն ու աջակցությունն այս ոլորտին պահանջված են և արդարացված:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53