ԵՎՐՈՊԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
23.03.2015«ԵՄ-Հայաստան ասոցիացման համաձայնագիրը կստորագրվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ Եվրոպան մտադրություն չունի հրաժարվել Հայաստանից և տարածաշրջանում կարևորում է մեր երկրի դերը:
Նա նաև կարևորեց Հայաստանի դերը Ռուսաստանի և Արևմուտքի համար, հատկապես Թուրքիայի հզորացման ֆոնին և այդ իրավիճակը Եվրոպական միության երկրներում, ըստ նրա, լավ հասկանում են:
Ասուլիսին մասնակից փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերություններից, նշեց, որ դրան խոչընդոտում են հայ-ռուսական հարաբերություններին, և դրանք կկարգավորվեն, երբ հարաբերություններն ուղղահայաց դիրքից անցնեն հորիզոնականի:
Ռուբեն Մեհրաբյանը նաև կարծում է, որ Հայաստանը 2013թ-ի սեպտեմբերի 3-ից հետո հայտնվել է փոսում և այժմ պետք է դիվերսիֆիկացնի իր ներքին, արտաքին, տնտեսական, անվտանգության քաղաքականությունները: