Լուրեր

ՖԻՆՔԱ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է $3 ՄԼՆ ՎԱՐԿ

18.11.2014

ՖԻՆՔԱ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է $3 ՄԼՆ ՎԱՐԿ

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ՖԻՆՔԱ վարկային կազմակերպությանը տրամադրել է $3 մլն վարկ՝ միկրո եւ փոքր ձեռնարկություններին տրամադրվող վարկավորման ծավալները ընդլայնելու նպատակով: ՀՀ դրամով տրամադրվող վարկի շնորհիվ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն կավելացնի ցածր եկամուտ ունեցող ձեռներեցներին տրամադրվող վարկավորման ծավալները, իսկ մարզերում կազմակերպության մասնաճյուղերի ցանցը հասանելի կդարձնի վարկավորումը անգամ հեռավոր գյուղական համայնքներին: 

IFC-ն եւ ՖԻՆՔԱ-ն կնքել են նաեւ Սվոպերի եւ դերիվատիվների միջազգային ասոցիացիայի (ՍԴՄԱ) գլխավոր համաձայնագիրը , որը թույլ կտա ՖԻՆՔԱ-ին նվազեցնել արտարժութային ռիսկերը եւ աջակցել վարկառուներին առավել արդյունավետ կառավարել հիմնական ազգային արժույթով իրականացվող իրենց ֆինանսական գործունեությունը:

ՍԴՄԱ համաձայնագիրը առաջինն է Հայաստանում, որը IFC-ն կնքել է ոչ բանկային կազմակերպության հետ: 

«Վարկավորման հասանելիությունը համարում ենք Հայաստանում փոքր ձեռնարկատիրության հիմնական խնդիրներից մեկը, իսկ ՖԻՆՔԱ-ի հետ համագործակցությունը նպատակ ունի ավելացնել հայ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի ծավալները, եւ նպաստել մասնավոր հատվածի կյանքի պայմանների բարելավմանը եւ աղքատության նվազեցմանը»,- նշել է IFC-ի Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ֆինանսական հաստատությունների խմբի ծրագրերի ղեկավար Մանուել Ռեյես Ռեթանան` հավելելով, որ IFC-ի վարկային պորտֆելը Հայաստանում կազմում է $125 մլն, իսկ ներդրումներ արվել են շուրջ 50 ծրագրերում:   

«Սա IFC-ի կողմից ՖԻՆՔԱ-ին տրամադրված երկրորդ վարկն է, ինչը թույլ կտա ազգային արժույթով տրամադրվող վարկերի միջոցով բարելավել հազարավոր փոքր ձեռնարկատերերի կենսամակարդակը: Այս վարկի շրջանակում փորձում ենք հայթայթած ռեսուրսները տեղաբաշխել շատ հաճախորդների միջեւ՝ սահմանափակելով վերին շեմը: Օրինակ, 2 մլն դրամից ավելի արժողությամբ վարկեր չենք տրամադրում, չնայած դրանց պահանջարկն առկա է, այդպիսով փորձելով գումարից բաժին հանել հնարավորինս շատ հաճախորդների: Որքան վարկի գումարը փոքր է, այնքան տոկոսադրույքը բարձր է: Բայց ընդհանուր տոկոսադրույքը՝ կախված պրոդուկտից, շատ մոտ է բանկային տոկոսադրույքներին: Վարկի նոմինալ տոկոսադրույքը չի կարող գերազանցել 24%-ը եւ դա սահմանափակվում է օրենքով»,- ասել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:  

ՀՀ ազգային արժույթով առաջին վարկը ($4 մլն) IFC-ն ՖԻՆՔԱ-ին տրամադրել է դեռեւս 2013 թ-ին, ինչը հնարավորություն է տվել վարկավորել ավելի քան 3 հազ. հաճախորդի, որոնց 40%-ը կազմել են կին ձեռնարկատերերը:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53