Լուրեր

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐՆ ՈՒ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԸ ՉԵՆ ՎՆԱՍՎԵԼ

30.01.2015

Ընթացիկ ձմռան ամիսներին գրանցված և առաջիկա օրերին սպասվող անսովոր բարձր ջերմաստիճանային ռեժիմի, ինչպես նաև, նախորդ տարիների համեմատությամբ արձանագրված զգալիորեն ավելի քիչ տեղումների հետ կապված` տարբեր լրատվամիջոցներով շարունակվում է չհիմնավորված ու ոչ իրատեսական կանխատեսումների վերաբերյալ տեղեկությունների տարածումը: Նույնիսկ այսօր արդեն հայտարարություններ են արվում հանրապետությունում սպասվող երաշտի մեծ վտանգի մասին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ 2015թ. հունվարի 29-ի դրությամբ հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերն ու բազմամյա տնկարկները չեն վնասվել:  Իհարկե հետագա ամիսներին տեղումների սակավության, բարձր ջերմաստիճանի առկայության, եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունների դեպքում կարող են գյուղատնտեսության ոլորտում լուրջ ռիսկեր առաջանալ:
Բազմամյա տվյալների ուսումնասիրություններով հաստատվել է, որ գրեթե չկան օրինաչափություններ ձմռան ամիսներին ձյան առատ տեղումների առկայության և ջրամբարներում ջրի բավարար պաշարների կուտակման հարցում:

ՀՀ տարածքում գարնանային վարարումների հոսքի ծավալի ավելացումը և առավելագույն ելքերը դիտվում են ապրիլ-մայիս, նույնիսկ  հունիս ամիսներին: Հոսքի մեծությունը էականորեն կախված է վարարումների ժամանակահատվածում ջերմային և խոնավության պայմաններից:
Եղել են տարիներ, երբ հանրապետությունում ձյան շերտը բավական բարձր է եղել` նույնիսկ երկու անգամ գերազանցելով նորման, սակայն պայմանավորված ջերմային ֆոնով և այն հանգամանքով, որ այդ տարիներին ապրիլ-մայիս ամիսներին դիտված տեղումների զգալի մասը եղել է ոչ ընդգրկուն` լոկալ հատվածներով և հոսքի վրա էական ազդեցություն չի թողել, վարարումների հոսքի ծավալը նորմայից զգալի ցածր է եղել ( օրինակ 2013թ.):

Դրա հետ մեկտեղ առանձին տարիներին  ձմռան ընթացքում ձյան շերտի բարձրությունը եղել է նորմայից ցածր, սակայն պայմանավորված ապրիլ-հունիս ամիսների հիդրոօդերևութաբանական պայմաններով` դիտվել է զգալի մակերևութային հոսք (օրինակ` 1995, 2005, 2007, 2011թթ., ընդ որում` նշված վերջին երկու տարիներին հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարներում դիտվել է 100% լցվածություն):

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, անկախ հետագայում ջերմաստիճանային պայմանների հնարավոր փոփոխություններից ու հիդրոլոգիական վիճակից,  դեռևս անցյալ տարվա դեկտեմբեր ամսից կոնկրետ քայլեր է իրականացնում անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջրաղբյուրների օգտագործման, ջրային ռեսուրսների առավել արդյունավետ ու խնայողաբար օգտագործման, ոռոգման միջտնտեսային, ներտնտեսային ցանցերը, ջրհան կայանները, խորքային հորերը մինչև ոռոգման սեզոնի սկիզբը նախապատրաստելու և կայուն ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53