ԿԱՅԱՑԵԼ Է «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
23.05.2016Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավա-րությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը, հայտնում են կառավարության մամլո ծառայությունից:
Նշվում է, որ խորհուրդը հավանություն է տվել «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում իրականցվող Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի համայնքների ջրամատակարարման համակարգերի և Սյունիքի մարզի ընդհանուր առմամբ 31 համայնքների ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման համար հայտարարված միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի որոշմանը:
Ըստ հաղորդագրության, քննարկվել և հաստատվել է վերը նշված ծրագրի շրջանակում Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում 2016-2017 թթ. Ջրամատակարարման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության, Սյունիքի, Վայոց Ձորի և Շիրակի մարզերում 2016-2017թթ. ջրամատակարարման համակարգերի վերակառուցման շինաշխատանքների տեխնիկական հսկողության և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման ծրագրերի իրականացման համար անցկացված մրցույթի գնահատող հանձնաժողովի որոշումը:
«Որոշվել է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» (ԵԳՖԱԾ) ծրագրի շրջանակում 2016-2017 թթ. իրականացվելիք համայնքային ջրամատակարարման և ոռոգման համակարգերի վերակառուցման աշխատանքների ցանկում ներառել Հոռոմ, Ծովինար և Վարդենիկ համայնքները: Հաստատվել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի «Բաղադրիչ 4 Գյուղական Ֆինանսավորում (Այգեգործական վարկեր)» ենթաբաղադրիչի շրջանակներում «Տեխնիկական աջակցություն»ծրագիրը»,- հայտնում են ՀՀ կառավարությունից: