Լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

18.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

2015թ-ի հունվարի մեկի դրությամբ Հայաստանում խոշոր  եղջերավոր կենդանիների  գլխաքանակն  ավելացել է 1.5%-ով, կովերինը` 1.4%-ով,  խոզերինը` 2.4%-ով, ոչխարներինը  և  այծերինը`  1.5%-ով: Այս մասին տեղեկությունը տրամադրում է  Ազգային վիճակագրական ծառայությունը:
            
2015թ.  հունվարի 1-ի  դրությամբ  գյուղատնտեսական   կենդանիների    ամենամյա  համատարած հաշվառումն   անց   է  կացվել  հանրապետության   բոլոր  տնտեսություններում տեղական     ինքնակառավարման     մարմինների      կողմից:

Գյուղատնտեսությամբ    զբաղվող         առևտրային    կազմակերպությունների  ցուցանիշները    հավաքագրվել    են  վիճակագրական   հաշվետվությունների    միջոցով:

 Գյուղատնտեսական  կենդանիների  համատարած     հաշվառման    տվյալների  արժանահավատության  գնահատման    նպատակով     2015թ. հունվար – փետրվարին   ՀՀ  ազգային  վիճակագրական   ծառայության   կողմից   հանրապետության    բոլոր    մարզերի  313   գյուղական   բնակավայրերի 10 192 գյուղացիական   տնտեսություններում    անց  են  կացվել   գյուղատնտեսական  կենդանիների  հաշվառման  արդյունքների  ստուգաճշտումներ:

Նշենք, որ նույն ԱՎԾ-ի տվյալների համաձայն, Հայաստանում կաթի արտադրության ծավալները, 2014թ-ի հունվարի հետ համեմատած, աճել են 4.3%-ով և կազմել 17.1 մլն լիտր: Միևնույն ժամանակ, մածունի արտադրության ծավալներն աճել են 2.1 անգամ և կազմել 439.9 տոննա, թթվասերի արտադրության ծավալներն աճել են 2.4 անգամ` կազմելով 459.6 տոննա:

Կաթնաշոռի արտադրության ծավալները նվազել են շուրջ 19%-ով և կազմել 65.1 տոննա, իսկ պանրի արտադրության ծավալն աճել է 3.5 %-ով և կազմել 956.2 տոննա:

Եթե ըստ ԱՎԾ-ի, կաթնարտադրությունն ու անասնագլխաքանակն ավելացել է, սակայն կաթնամթերքը թանկացել է: Պաստերիզացված կաթը թանկացել է 0,7 տոկոսով, կեֆիրը՝ 1,1 տոկոսով, թթվասերը՝ 0,3 տոկոսով, կաթնաշոռը՝ 0,9 տոկոսով, չանախ և լոռի տեսակի պանիրները՝ համապատասխանաբար 1,6 և 0,9 տոկոսով: Խտացրած կաթը թանկացել է 3,7 տոկոսով:
Նշենք, որ 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաթնամթերքը թանկացել էր 5,8 տոկոսով:
«Սպառողների խորհրդատվություն կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը մասնավորապես անդրադարձել էր կաթնամթերքի շուկային, նշելով կաթնամթերքի թանկացումից, ասել է, որ ոչ միայն կաթնաշոռը, թթվասերը, պանիրն են թանկացել, նաև կաթնամթերքի քաշն է նվազել:

Մսամթերքի ապրանքախմբում 2015 թ. փետրվարին 2014 թ. փետրվարի համեմատ գրանցվել է 8.0%, իսկ 2015 թ. հունվարի համեմատ` 0.4% գնաճ: 2015 թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է աղացած մսի` 0.3%, տավարի, խոզի և ոչխարի մսերի` համապատասխանաբար 0.3%, 0.6% և 0.8%, նրբերշիկի՝ 1.1%, տավարի մսի պահածոյի՝ 1.7%, կիսաապխտած և եփած երշիկների՝ 1.8% և 2.3%,  պելմենիի՝ 2.5% գնաճ:

2015թ. փետրվարին հունվարի համեմատ Գավառ, Երևան և Իջևան քաղաքներում արձանագրվել է մսամթերքի 0.3-3.5% գնաճ:

Հայաստանում 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 10 հազար 600 մարդ, թվաքանակը 2014 թ. հունվարի 1-ի տվյալների համեմատությամբ, նվազել է 7000 մարդով:

Այնպես որ, կարծես թե ոչ անասնագլխաքանակի ավելացումից, ոչ կաթնարտադրության ավելացումից, ոչ ՀՀ մշտական բնակչության, ասել կուզի` սպառողների,  պաշտոնական նվազումից` Հայաստանում բնակվող սպառողներին օգուտ չկա, միայն վնաս:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53