Լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԿԱՐՏՈՖԻԼԻ 15,5% ԳՆԱՃ

25.11.2014

Հայաստանում այս տարի կարտոֆիլի գինը բարձր է` նախորդ տարվա համեմատ: Ըստ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ կարտոֆիլի ապրանքախմբում 2014 թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է կարտոֆիլի 15.5% գնաճ:

Նշենք, որ թանկացումն, ըստ երևույթին, կապված է արտահանման հետ. այն տարի, երբ արտահանումը ավելանում է, հայկական շուկայում նկատվում է տվյալ ապրանքատեսակի թանկացում: Շուկան զգայուն է նման արտահանումների նկատմամբ, քանի որ հայաստանյան շուկան արտադրում է սահմանափակ քանակով և, հիմնականում, ուղղվում է տեղական շուկայի կարիքներին, որևէ ապրանքատեսակի արտահանումն անմիջապես տատանում է առաջացնում շուկայում` ոչ հօգուտ սպառողի:

Նշենք, որ վերջերս կարոտոֆիլի թանկացման հետ կապված մասնագետներից մեկը կարծիք էր հայտնել, որ թանկացման հիմնական պատճառը մեծաքանակ սպառումն է, որի հետ կարող ենք չհամաձայնել: Սպառողները գնում են այնքան, որքնա նախորդ տարի, դեռ ավելի քիչ, քանի որ այն թանկ է:

Վարդենիսում կարտոֆիլի մշակությամբ զբաղվող Անահիտն ասաց, որ այս տարի մշակել են այնքան կարտոֆիլ, որքան նախորդ տարի, սակայն այս տարի բերքն ավելի քիչ էր, տարին վատ էր բերքի համար:Ինչ վերաբերում է գնին, ապա նա նշեց, որ նախորդ տարի կարտոֆիլը հաձնել են 60 դրամով, իսկ այս տարի 150 դրամով չեն համաձյանում, քանի որ հույս ունեն ավելի թանկ վաճառելու:

«Այս պահին և՛ տեղական գնորդներ ունենք, և՛ արտահանողներ են գալիս գյուղ: Ովքեր պարտքեր, վարկեր ունեն, վաճառում են, ովքեր` ոչ, սպասում են, որ ավելի թանկ գնով վաճառեն»,- ասաց նա՝ հավելով, որ նախորդ տարի կարտոֆիլ գրեթե հարցնող չկար, այս տարի հակառակն է, ենթադրելով, որ կարտոֆիլի ցանքսն է քիչ կատարվել:

Դիտարկմանը, թե գյուղատնտեսության նախարարությունը այս տարի ևս գրեթե նույն տվյալներն է ներկայացրել կարտոֆիլի ցանքսի վերաբերյալ` քիչ ավելի, քան նախորդ տարի, նախ զարմացավ, հետո էլ կարծիք հայտնեց, որ հնարավոր է նախ տվյալները ճիշտ չեն, սակայն հնարավոր է վատ բերք են ստացել կարտոֆիլից, ինչպես ինքը:

Նշենք, որ 2013 թ-ին Հայաստանում կատարվել է կարտոֆիլի 30 680 հեկտարի ցանքս, իսկ 2014 թվականին` 31 549 հեկտար: Այս տարի հանրապետությունում արտադրվել է 665 000 տոննա կարտոֆիլ, 2013 թ-ի` 660 500 տոննայի դիմաց:

2013 -ին ՀՀ-ից կարտոֆիլ է արտահանվել դեպի Իրաք, Թուրքմենստան, Ուկրաինա, ՌԴ, Վրաստան: Արտահանել է Փ ՍՊԸ -ն և մոտ 100 Ա/Ձ: 2014-ին կարտոֆիլ է արտահանվել Իրաք, ՌԴ, Սիրիա, Վրաստան: Արտահանող ընկերությունների թիվը՝ 13-ն է ու մոտ 200 Ա/Ձ:
Հոկտեմբերի 29-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 20 000 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 048 տոննայի դիմաց:

Խնդրի առնչությամբ Aysor.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ արտահանման հեռանկարները հանդիսանում են տնտեսության զարգացում, սակայն պետությունը պետք է ռեաբիլիտացիոն քաղաքականություն վարի, որպեսզի տեղի սպառողների համար արտահանումը բացասական ազդեցությունը չունենա, որը չի կատարվում:

Արտահանման պարագայում արտադրողը շահում է, սպառողը` ոչ. Տեղի է ունենում ապրանքատեսակի գնի բարձրացում:

Նա նաև գոհ չէ այն իրավիճակին, երբ օրինակ նախորդ տարի կարտոֆիլն իրացվեց ինքնարժեքով, երևի թե ինքնարժեքից ցածր գնով: Այս տատնումների հիմնական պատասխանատուն, ըստ նրա, պետությունն է, որը չի կարողանում կարգավորել դաշտը. Երբ մեծ քանակությամբ ապրանքատեսակ է արտահանվում` տուժում է սպառողը, երբ չի արտահանվում, ապա տուժում է արտադրողը:

«Այս խնդիրը առանց պետական միջամտության հնարավոր չէ լուծել»,- շեշտեց Բ. Պիպոյանը, նշելով, որ նախորդ տարի, երբ գյուացու համար ծանր վիճակ էր, պետությունը գյուղացու կողքին չէր, իսկ այս տարի արդեն, երբ գյուղացու համար տարին բարենպաստ է, պետությունը չի կարող միջամատել, քանի որ դժվար պահին չէր օգնել գյուղացուն, սակայն կարևորեց դաշտի կարգավորման հարցը:

Բ. Պիպոյանն առաջարկում է մշակել այնպիսի մոդել, երբ և արտահանումը կխթանվի, որի պարագայում արտադրողը կշահի, և սպառողի համար գնաճ չի լինի, նաև պետությունը պետք է տնտեսությանը նոր իրավիճակին ադապտացվելու հնարավորություն տա և վարի այնպիսի կուրս, որ մթերքի ինքնարժեքը չփոխվի և տնտեսվարողը չունենա հնարավորություն գնաճը պայմանավորել այլ հանգամանքներով:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53