ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
09.03.2015
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս փաթեթով առաջարկվում է Հայաստանում ներդնել բյուջետավորման բարեփոխումների հայեցակարգ, ինչը ենթադրում է բյուջետային գործընթացի շրջանակում մեծածավալ տեղեկատվության տրամադրում օրենսդիր մարմնին:
Առաջարկվում էր ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին կտրամադրի մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ կառավարությունը ներկայացրել է երկու առաջարկ, որոնք քննարկվել են և ընդունվել:
Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն և կընդգրկվի մարտի 23-26-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում: