Լուրեր

ՀՀ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՆ ՄԶԳ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐԸ

21.04.2015

ՀՀ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՆ ՄԶԳ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որը գլխավորում էր ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նախարարության հետ համագործակցության հեռանկարները:

 

Հանդիպման սկզբում տիկին Հիլիարդը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության բնագավառում  իրականացվող երկկողմ ծրագրեր շարունակական բնույթ կունենան: Այդ թվում, նա մասնավորապես կարևորել է «Աջակցություն Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառմանը», «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների համակարգի զարգացում», «Մաքուր էներգիա և ջուր», ինչպես նաև «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնին» ծրագրերը, որոնց իրականացումը կնպաստի կոոպերատիվների ստեղծմանը, ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի խնայողատար տեխնոլոգիաների կիրառմանը, ֆերմերների մարքետինգային կարողությունների ուժեղացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական բարձրակարգ կրթության ապահովմանը:

 

Այս ենթատեքստում տիկին Հիլիարդը տեղեկացրել է, որ առաջիկայում ամերիկյան կողմը նպատակադրված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ նախաձեռնել եվրոպական և ԵՏՄ շուկաների ուսումնասիրման նոր ռազմավարություն մշակելու աշխատանքները:  

 

«Մենք շատ ենք կարևորում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրարգրերը, քանի որ դրանք մեծապես նպաստում են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Տիկին Հիլիարդն իր հերթին վստահություն է հայտնել, որ միջազգային, այդ թվում, և ամերիկյան կողմի ծրագրերը, նպաստում են Հայաստանի ագրարային ոլորտի զարգացմանը, ֆերմերների եկամուտների ավելացմանը և համայնքների բարեկեցության բարձրացմանը:

 

Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը ընդլայնելու երկկողմ համագործակցությունն ու փոխգործակցությունը:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53