Լուրեր

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

26.01.2015

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Նախորդ տարվա ընթացքում տնտեսական ակտիվությունը՝ 2013 թվականի համեմատ, աճել է 3.9%-ով։ Ճիշտ է, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) տարբերում է ՀՆԱ-ի աճի ցուցանիշից, այդուհանդերձ, թույլ է տալիս պատկերացում կազմել տնտեսական աճի մասին։ Հիշեցնենք, որ 2014 թվականի պետբյուջեով նախատեսված էր ունենալ 5.2% տնտեսական աճ, սակայն արդեն տարվա ընթացքում պարզ դարձավ, որ այդ ցուցանիշը հնարավոր չի լինելու ապահովել։ Անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ եթե հաջողվի ապահովել 4% աճ, ապա դն կլինի ձեռքերում։ Ամենամեծ աճը՝ 7.8%, գրանցել է ծառայությունների ոլորտը։ Նախորդ տարվա ընթացքում ծառայությունների ծավալը կազմել է 1 տրիլիոն 110.2 միլիարդ դրամ։ Գյուղատնտեսությունն աճել է 7.2%-ով, ծավալը՝ 993.4 միլիարդ դրամ։ Արդյունաբերության աճի տեմպը նվազել է՝ 2.7%։ Չնայած դրան, արդյունաբերական արտադրանքի ծավալը իր մեծությամբ առաջինն է ՀՆԱ-ի մեջ՝ 1 տրիլիոն 288.1 միլիարդ դրամ։ Արդյունաբերական գների ինդեքսը եղել է 3%։ Ներքին առևտրաշրջանառությունն աճել է 1.6%-ով և կազմել 2.4 տրիլիոն դրամ։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է կես տոկոսով։ 2014-ի ընթացքում հանրապետությունում արտադրվել է 7750 մլն կՎտժ էներգիա։ Անկում է գրանցել միայն շինարարության ոլորտը։ Շինարարության ծավալը 2014-ին կազմել է  433.2 միլիարդ դրամ, որը 2013 թվականի ցուցանիշից ցածր է 4.3%-ով։ 






Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53