Լուրեր

ԼՈՌՈՒ ՄԱՌԶԻ 145.9 ՀԱ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ 40%-Ն Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ

18.02.2015

ԼՈՌՈՒ ՄԱՌԶԻ 145.9 ՀԱ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ 40%-Ն Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հերթական մարզային խորհրդակցությունն անց է կացրել Լոռու մարզում:

Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում մարզում նախորդ տարվա ընթացքում արձանագրված արդյունքներին` նախարարը մասնավորապես կարևորել է անասնապահության ճյուղում մթերատվության բարձրացման խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Խորհրդակցությանը մասնակցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի պատասխանատուներ:

Նախարարի խոսքով` կատարված դրական աշխատանքներին զուգահեռ անասնաբուծության բնագավառում դեռևս առկա են մի շարք չլուծված խնդիրներ: Մասնավորապես անբավարար են օգտագործվում հեռագնա արոտավայրերը. մարզում առկա 145.9 հազար հա արոտավայրերից օգտագործվում է միայն 40 %-ը:

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում Լոռու մարզի թվով 8 համայնքներում արդեն իսկ ստեղծվել են գյուղացիական կոոպերատիվներ, ինչը լավ նախադրյալ է ծրագրի երկրորդ բաղադրիչի ընձեռած հնարավորություններից օգտվելու և արտադրական ու վերամշակման նոր սարքավորումների ներդրման միջոցով զգալիորեն բարելավելու արտադրությունը:

«Պետությունն այս տարի նույնպես շարունակելու է օժանդակության ծրագրեր իրականացնել` հնարավորինս թեթևացնելով գյուղացիների հոգսը: Ընդ որում այս տարի նախատեսվում է ևս երկու տոկոսային կետով ավելացնել գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի սուբսիդավորումը, և արդեն իսկ մարտի վերջին վարկերի տրամադրման գործընթացը կմեկնարկի»,-իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Այս համատեքստում նախարարը նաև հավելել է, որ ընթացիկ տարում ոռոգման ջրի վարձրավճարների ավելացում տեղի չի ունենա` անկախ էլեկտրաէներգիայի կամ գազի սակագների բարձրացումից:

Նախարարը գոհունակություն է հայտնել նախորդ տարի մարզում կազմակերպված մթերումների արդյունքներից` նշելով, որ 2013 թվականի համեմատությամբ բանջարեղենի մթերումների ծավալները գրեթե կրկնապատկվել են, իսկ պտղի մթերումների ծավալներն աճել են 1.3 անգամ:

Ընդհանուր առմամբ 2014 թվականին մարզի տարածքում մթերվել է 185.9 տոննա պտուղ (ներառյալ չորացված մթերքների արտադրությանը ուղղված պտուղը) և 128.8 տոննա բանջարեղեն, 2013 թվականի 81.7 և 43.8 տոննայի դիմաց:
Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53