Լուրեր

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ ԵՆ 24 ՀԵԿՏԱՐ ԴԵՂՁԵՆՈՒ, ՆԵԿՏԱՐԵՆՈՒ, ԿԵՌԱՍԵՆՈՒ, ԸՆԿՈՒԶԵՆՈՒ ԵՎ ՍԱԼՈՐԵՆՈՒ ԱՅԳԻՆԵՐ

16.07.2015

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ ԵՆ 24 ՀԵԿՏԱՐ ԴԵՂՁԵՆՈՒ, ՆԵԿՏԱՐԵՆՈՒ, ԿԵՌԱՍԵՆՈՒ, ԸՆԿՈՒԶԵՆՈՒ ԵՎ ՍԱԼՈՐԵՆՈՒ ԱՅԳԻՆԵՐ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ` պտղատու այգիների մշակման, արտադրության ու իրացման աշխատանքներին հետևելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից: 

Նախարարի այցի առաջին կանգառը Պտղավան համայնքում էր, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղել է «Հայկական միրգ» ընկերության կողմից հիմնված նեկտարինի այգիներում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ Տավուշի մարզի Արճիս, Պտղավան և Դեբետավան համայնքներում հիմնվել են 24 հեկտար դեղձենու, նեկտարինի, կեռասենու, ընկուզենու և սալորենու այգիներ:

Երկու տարի առաջ  «Հայկական միրգ» ընկերությունը ֆերմեր  Սպարտակ Ղազարյանին պատկանող հողատարածքում   հիմնել է մոտ 4.5 հեկտար նեկտարինի և դեղձենու այգիներ։  Ծրագրի միջոցներով  Իտալիայից ներկրվել են տնկիներ, ներդրվել է կաթիլային ոռոգման համակարգ, շուտով այգիներում կտեղադրվի նաև  հակակարկտային ցանց: Ֆերմերը ծրագրի արդյունքներից գոհ է, այգիները ինտենսիվ են, ուստի  արդեն հեկտարից մինչև 5 տոննա բերք է ակնկալում:

Տեղում Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղապետերի հետ քննարկվել են նաև դեղձի և խաղողի մթերմանն առնչվող հարցեր: Նախարար Սերգո Կարապետյանը հավաստիացրել է, որ մթերման հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

«Այս տարի Տավուշի մարզում դեղձի բարձր բերք է սպասվում, իսկ խաղողի բերքը նախորդ տարվա համեմատ 20-25 տոկոսով ավել կլինի»,- նշել է իր խոսքում նախարարը: Անդրադառնալով մթերման գնին` նախարարը նշել է, որ նախարարությունը կհետևի, որպեսզի գները խելամիտ լինեն և երկուստեք շահավետ։

Այնուհետև նախարարն այցելել է նաև Բագրատաշեն համայնքում  միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հիմնված «Վիվա ֆրուիտ» ՍՊԸ-ի չրի արտադրամաս, որտեղ դեղձի, սև սալորի, տանձի, ծիրանի չրեր են պատրաստվում: Ընկերության տնօրեն Վիգեն Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք ստանում են էկոլոգիապես մաքուր արտադրանք, որը հիմնականում արտահանվում է Ռուսաստան:

Սերգո Կարապետյանը եղել է նաև մարզի Բագրատաշեն համայնքում գտնվող 55 հեկտար տարածքով ձիթենու այգիներում, որոնք հիմնվել են դեռևս 1960-ական թվականների կեսերին: Այստեղ ֆերմեր Տիգրան Բեջանյանը տեղեկացրել է, որ իրենք մշակում են 4 տեսակ ձիթապտուղ, այս տարի ակնկալում են 10-11 տոննա բերք ստանալ, իրացումից և իրացման գնից գոհ են։

Նախարարն այցի շրջանակում այցելել  է Արճիս համայնքի  ֆերմեր Արմենակ Գաբրիելյանի տնտեսություն. նա զբաղվում է դեղձենու մշակությամբ, ունի շուրջ 7000 քմ այգի, այս տարվա բերքատվությունից գոհ է:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53