ՎԱՐԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
03.03.2015
Հնարավոր չէր այս փոփոխություններն արվեր առաջին ընթերցման ժամանակ: ԱԺ-ում Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումնեև կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ հնչող առաջարկները պետք է լինեին ավելի վաղ, որպեսզի մարդիկ բողոքի դուրս չգային:
«Մեր պրակտիկայում ընդունված է ներկայացնել վատ պլանկա, որին պարտադիր պետք է հաջորդեն բողոքի ակցիաները, հետո քննարկենք նոր առաջարկներ, որպեսզի փոփոխություններ իրականացնենք»,- հայտարարեց նա՝ նկատելով, որ սա խայտառակություն է բոլորի համար:
Պատգամավորը նաև հավելեց, որ խայտառակ պահվածք են դրսևորում մասնավոր բանկերը, որոնք ոչ մի կերպ չեն ուզում ընդառաջել վարկառուներին, դա էլ իր հերթին խոչընդոտում է մանր ու միջին բիզնեսի զարգացմանը: Նա նշեց, որ բոլորովին վերջերս հանդիպել է վանաձորցիների հետ, ովքեր բողոքել են, որ բանկերը լավ չեն աշխատում:
«Մասնավոր բանկերի հետ պետք է աշխատանք տարվի: Այլ տարբերակ չունենք: Մարդիկ կկորցնեն իրենց տներն ու բիզնեսները: Նոր վարկեր չկան, նոր վարկեր չեն չտրվում, հին վարկերն էլ փորձում են հետ ստանալ: Վարկերը արդեն Հայաստանում լուրջ խնդիր են դառնում»,- հայտարարեց պատգամավորը: