News

1 ՕՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԴՈԼԱՐԻ ԱՐԺՈՒՅԹԻ 10-16 ԴՐԱՄԻ ԱՃ

15.12.2014

1 ՕՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԴՈԼԱՐԻ ԱՐԺՈՒՅԹԻ 10-16 ԴՐԱՄԻ ԱՃ

ԱՄՆ դոլարը հատեց 480 դրամի շեմը. այսօր ահա օրը սկսեցինք այդ լուրով, սակայն օրը փակում ենք էլ ավելի կտրուկ փոխարժեքային տատանումով. ժամը 17.30-ի դրությամբ  հայաստանյան մի շարք բանկերում 1 ԱՄՆ դոլարի առքի գինը տատանվում է 475 դրամից մինչև այս պահի դրությամբ ամենաբարձր` 496 դրամը: Ամենացածր փոխարժեքը դոլարի առքի դիմաց` 475 դրամը, առաջարկում է, ըստ Rate.am կայքի, «Մելլաթ» բանկը: Այս բանկը ցածր փոխարժեքով է ընդունում նաև եվրոն` 1 եվրոյի դիմաց առաջարկելով ընդամենը 585 դրամ, ինչը տարօրինակ է, քանի որ առավոտվանից հայաստանյան գրեթե բոլոր բանկերում եվրոն արժեր 600 դրամից ոչ պակաս, իսկ օրը փակում ենք առավելագույնը 1 եվրո` 615 դրամ փոխարժեքով:

Ամենաբարձր փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց առաջարկում է «Հայբիզնեսբանկը»` 496 դրամ:

Որոշ բանկեր դադարեցրել են ռուբլու առք-վաճառքը, թեև օրը փակում ենք 1 ռուբլին` 7.70 դրամից առավելագույնը 8.33 դրամ փոխարժեքի առկայությամբ:

Կարդում ենք Կենտրոնական բանկի այսօրվա հայտարարությունը՝ ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդի արդյունքների վերաբերյալ.

«ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 15-ին իրականացվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 494.46 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 493.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց»: Նաև հիշում նախորդ հայտարարությունը, որում ասվում էր, թե` «արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից  իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը»:

Բայց հասկանում ենք, որ այս ամենը չի նվազեցնում շարքային քաղաքացու արդարացված անհանգստությունը և անորոշության զգացումը վաղվա օրվա նկատմամբ, քանզի դոլարի թեկուզ և կանխատեսելի այս թանկացումը լուրջ խնդրի առաջ է կանգնեցնում` գնաճը շարունակում է գրոհել:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53