News

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԵՂՆԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ՞

08.11.2014

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԵՂՆԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ՞

Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանն նոյեմբերի 8-ին, վաղ առավոտյան եկել է կառավարություն՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկելու գյուղի ջրի խնդիրը: 

գյուղապետը նաև նշեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու այս հարցը: Նրա խոսքով՝ այս պահին, համենայն դեպս, ջրի խնդիրը գյուղում չի լուծվել:

Նշենք, որ գյուղի բնակիչները մարզպետ Սարգիս Սահակյանին են մեղադրում իրենց գյուղում խմելու ջրի չլուծվող խնդրի եւ հարեւան Շղարշիկ գյուղի հետ ջրի պատճառով առաջացած թշնամանքի համար։ Բնակիչները նոյեմբերի 6-ին փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով խնդրի լուծում:

Արագածոտնի մարզպետարանից հայտնեցին, որ հարցի լուծումն ընթացքի մեջ է, խմելու ջուրը հավասարապես պետք է բաշխվի Եղնիկի եւ Շղարշիկի միջեւ:

«Կառավարության եւ նախագահի ուշադրության կենտրոնում է հարցը, սակայն ժամանակ պահանջող հարց է»,- ասաց մարզպետարանի մամուլի պատասխանատու Սաթենիկ Զորյանը:

Նշենք, որ Եղնիկի բնակիչները սպառնում են կրկին փակել մայրուղին, եթե խնդիրը մոտ ապագայում վերջնականապես չլուծվի։





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53