ԵՄ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 6 ՄԼՆ ԵՎՐՈ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
10.07.20152015 թվականին Եվրամիությունը Հայաստանի կառավարությանը 6 մլն դրամ է հատկացրել՝ գյուղատնտեսության ոլորտի եւ գյուղական շրջանների զարգացման համար: Այս մասին նշվում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչության Facebook-ի էջում:
Վարկը հատկացվել է Եվրոպական հարեւանության Գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացման ծրագրի շրջանակում: Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան Հայաստանի կառավարությանն եւ Գյուղատնտեսության նախարարությանը շնորհավորել է անցյալ տարի այդ ոլորտում զարգացման բավարար ցուցանիշներ արձանագրելու համար:
Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին ԵՄ-ն հաստատել է նույն ծրագրի շրջանակում Հայաստանին 25 մլն եվրոյի հատկացումը: Ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար: Այդ ընթացքում Հայաստանի պետբյուջեն կավելանա 20 մլն եվրոյով: