News

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՍԵԶՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ

05.03.2015

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՍԵԶՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր` անձամբ հավաստիանալու, որ մարզում ոռոգման սեզոնի բացմանն ընդառաջ պատասխանատուների կողմից պատշաճ կերպով իրականացվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները: Նախարարին ուղեկցել են Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների տնօրեններ և այլ պաշտոնատար անձինք:


Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։


Այցի շրջանակում նախարարը եղել է Հուշակերտի պոմպակայանում, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան համայնքներում, որտեղ ծանոթացել է ներտնտեսային ոռոգման ցանցերի աշխատանքներին: Այստեղ պատասխանատուները հավաստիացրել են, որ բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, և իրենք լիովին պատրաստ են ոռոգման սեզոնի բացմանը:


Շուրջ 6 հազար հեկտար փաստացի ոռոգվող տարածք ընդգրկող «Մերձափնյա» ՋՕԸ  գործադիր տնօրեն Արշավիր Հայրապետյանը տեղեկացրել է, որ ՋՕԸ-ի կողմից սպասարկվող 16 համայնքներից տասում այս պահին ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները, մնացած 6-ում առկա  որոշակի տեխնիկական խնդիրները կվերացվեն մեկշաբաթյա ժամկետում:


Այնուհետև նախարարն ուղևորվել է Մրգաշատի  միջտնտեսային  ջրանցք: Այստեղ բնակիչները դժգոհություն են հայտնել այն մասին, որ ջրանցքում երկար տարիներ չեն կատարվել մաքրման աշխատանքներ: Նախարարը հանձնարարել է անհապաղ սկսել մաքրման  գործընթացը, և դրանց  արդյունքների վերաբերյալ զեկուցել իրեն: 


Արմավիրի մարզում նախարարի այցելության վերջին կանգառը Զարթոնքի պոմպակայանում էր, որտեղ շրջայցի ընթացքում ևս նախարարը տեղեկացել է, որ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են և պոմպակայանը լիովին պատրաստ է ջրամատակարարման շրջանին:


«Արմավիրի մարզում կատարված դիտարկումը ցույց տվեց, որ ոռոգման համակարգում նախատեսված վերանորոգման և նախապատրաստական աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտված են: Ընդհանուր առմամբ հանրապետության ամբողջ ոռոգման համակարգը արդեն իսկ պատրաստ է սեզոնի մեկնարկին»,- լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը:


Նախարարի խոսքով` հանրապետության ցածրադիր գոտիներում` մասնավորապես Արարատի և Արմավիրի մարզի մի շարք համայնքներում, որտեղ վեգետացիան ավելի վաղ է սկսվում, արդեն իսկ ջրամատակարարումը սկսված է:  


Նախարարը նաև հավելել է, որ թեպետ ավանդաբար ոռոգման սեզոնը մեկնարկում էր ապրիլ ամսից, սակայն հաշվի առնելով ընթացիկ տարվա եղանակային պայմանները` հանձնարարարական էր տրված վերանորոգման և այլ նախապատրաստական աշխատանքները ավարտին հասցնել մինչև մարտի 1-ը,  և համակարգը բերել աշխատունակ վիճակի` առաջին իսկ պահանջի դեպքում գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար:


Այցի ավարտին  նախարարը խորհրդակցություն է անցկացրել  Խոյի ջրօգտագործողների ընկերությունում, որին ներկա էին ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների տնօրենները, Արմավիրի մարզի թվով ինը ՋՕԸ-երի պետերը, Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, մարզային կառույցի ղեկավարները  և  ոլորտի այլ պատասխանատուներ:


Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին դիտարկման արդյունքում հայտնաբերված թերացումները և ոռոգման ոլորտում առկա  այլ խնդիրները: Նախարարը նշել է, որ հաշվի առնելով նախորդ տարվա դժվարություններն ու գյուղացիական տնտեսությունների արդարացի դժգոհությունները, պետք է այս տարի գործընկերային համաբերություններ ստեղծվեն գյուղացիական տնտեսությունների հետ` բացառելու հետագա դժգոհությունները կապված արդար ջրաբաշխման հետ:  Նախարարը հանձնարարել է պատասխանատուներին սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել դրանց շուտափույթ շտկման ուղղությամբ:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53