News

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ KFW ԿՏՐԱՄԱԴՐԻ 8 ՄԻԼԻՈՆ 250 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ

07.11.2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Գեմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի /KfW/ խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են բնապահպանության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են KfW-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը, մեկնարկային փուլում գտնվող ծրագրերի հեռանկարները, ինչպես նաև հետագա համագործակցության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայաստանում պահպանվող տարածքների համար աջակցության ծրագրի» 3-րդ փուլին, որի համար KfW-ն ՀՀ-ին տրամադրում է 8 միլիոն 250 հազար եվրո գումար:

Քննարկված հեռանկարային մի շարք ծրագրերի համատեքստում նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ ՀՀ-ի համար այս պահին կարևոր և թիրախային ուղղություններ են Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրումը, ՀՀ 6 ջրավազանային կառավարման պլանների մշակումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և նվազագույն կորուստներով իրականացնել ջրային ռեսուրսների կառավարումը մեր երկրում, ինչպես նաև ՀՀ հողերի բնապահպանական վիճակի ուսումնասիրության, գնահատման և միասնական տվյալների բազայի և էլեկտրոնային քարտեզների ստեղծումը:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53