ՀԱՅԱՍՏԱՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՇԱՏ ՑԱԾՐ ԿԼԻՆԻ
31.03.2015«Հայաստանի տնտեսական աճը 2015 թվականին շատ ցածր կլինի, միգուցե՝ դրական միտումով, սակայն դրական միտումներն էլ կարող են բացասական դառնալ, եթե լուրջ ցնցումներ գրանցվեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին՝ մատնանշելով, որ ցնցումները կարող են լինել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների` Ռուսաստանի Դաշնության ու Եվրոպայի ընդհանուր տնտեսական իրավիճակի վատթարացման արդյունքում:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը նաև նշեց, որ տարադրամի կտրուկ տատանումների դեպքում` տնտեսական աճը կարող է բացասական դառնալ, թեև հայկական արժույթի վերաբերյալ կանխատեսւոմներ դժվարացավ անել:
Լորա Բեյլին նաև համոզված է, որ կտրուկ տատանումները կարող է իր ազդեցությունն ունենալ արտահանման և առևտրի վրա: