News

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԱՄՆ ԳՅՈՒՂԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

10.12.2014

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԱՄՆ ԳՅՈՒՂԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը, որի կազմում էին «Կենդանիների առողջություն» հայաստանյան ծրագրի ղեկավար Լինսդեյ Մալեչան և ԱՄՆ Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռեգանը: Հանդիպման նպատակն էր Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի միջոցների երկկողմ քննարկումը: Հաշվի առնելով հայկական կողմի առաջարկությունը` խումբը պատրաստակամություն էր հայտնել առավել խորը ուսումնասիրություններ իրականացնել հատկապես կենդանիների բրուցելյոզ հիվանդության ուղղությամբ: «Հայաստանում շատ կարևոր է այդ հիվանդության կանխարգելման արդյունավետ միջոցների կիրառումը, և մենք մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել ամերիկացի փորձագետներին իրավիճակի առավել ստույգ գնահատման գործում», – նշեց նախարար Սերգո Կարապետյանը: Հյուրերը տեղեկացրեցին, որ Հայաստանում գտնվելու ընթացքում նախատեսված են հանդիպումներ անասնաբուժության ոլորտի պատասխանատուների հետ, այցելություններ անասնապահական տնտեսություններ, ինչպեսնաև նախատեսվում է կազմակերպել երկօրյա սեմինար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ֆերմերների միջև կապն առավել սերտացնելու համար: Տիկին Ռեգանը ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց բազմակողմանի աջակցություն ցուցաբերել քննարկված հարցերում, և նախարարության հետ համատեղ մշակել կարիքները բնութագրող համալիր ծրագիրնախագիծ: 





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53