News

ՀՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

26.01.2015

ՀՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ  ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայաստանում մեկնարկեց Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագիրը» (ENPARD): Այս մասին տեղեկացնում են գյուղատնտեսության նախարարությունից:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, Ավստրիայի զարգացման գործակալության խորհրդական, Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գյունտեր Ցիմմերը, ԵՄ անդամ երկրների դեսպաններ, ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի գրասենյակի և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

«Հայաստանը շարունակում է ամրապնդել և խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ բոլոր ուղղություններով: Եվ դա, մասնավորապես, ակնհայտ է մեր ոլորտում, որտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր, և Արևելյան հարևանության համագործակցության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը դրա լավագույն օրինակներից մեկն է», - իր բացման խոսքում նշեց նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` ծրագրի շրջանակում, որի իրականացման տևողությունը 3 տարի է, ՀՀ կառավարությանը կտրամադրվի 20 մլն եվրո բյուջետային աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տեխնիկական աջակցության, նախարարության հզորությունների և Հայաստանում ֆերմերների խմբերի և գյուղմթերքի արժեքային շղթաների բարելավման համար: Բացի այդ, Ավստրիայի կառավարությունը «Ավստրիայի զարգացման համագործակցության» միջոցով իր կողմից լրացուցիչ 1 մլն եվրո կտրամադրի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում նույն նպատակների իրականացման նպատակով:

Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) ՀՀ կառավարությանը կտրամադրեն տեխնիկական աջակցություն:

Իր հերթին ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրամիությունը կշարունակի իր օժանդակությունը Հայաստանին` երկրում առկա խնդիրները բարեհաջող հաղթահարելու համար:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53