News

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ

17.03.2015

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը և նշել, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու Եվրամիության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում:

ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ենթակառուցվածքների զարգացման և փոքր ու միջին ձեռներեցության աջակցության ոլորտներում Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացված ֆինանսական աջակցությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է բանկի կողմից, հատկապես, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը՝ Արևելյան գործընկերության երկրների ենթակառուցվածքները ԵՄ-ի Տրանս-եվրոպական ցանցերին փոխկապակցելու նպատակով: Կարևորվել են նաև բանկի կողմից համաֆինանսավորվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրերի իրականացումը:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, ընդգծել է, որ ԵՆԲ-ի համագործակցությունը ՀՀ կառավարության հետ հասել է տպավորիչ մակարդակի: Պարոն Մոլտերերը շեշտել է, որ Եվրոպական ներդրումային բանկը շահագրgռված է ավելացնելու իր գործունեության ծավալները և մակարդակը Հայաստանում: Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ ԵՆԲ-ի առաջնայնությունները լիովին համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին և ավելացրել, որ բանկը պատրաստ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ընդլայնելու փոխգործակցությունը ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում:

Երկուստեք կարևորվել է նաև ԵՆԲ-ի ներդրումը բազմաբանկային (ՎԶԵԲ, ԱԶԲ, KfW, ԵՄ-ի հարևանության ներդրումային հիմնադրամ) համաֆինանսավորման ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53