ՋԵՐՄՈՑԱՏԵՐԵՐԸ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈԻԺԵԼ ԵՆ
02.02.2015«Հայաստանում ներկայում ընդհանուր ջերմատների մակերեսը կազմում է 250 հա»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ջերմատնային ասոցիացիայի» գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը:
Նա նաև նշեց, որ իրենց ասոցիացիայի շրջանակներում աշխատող ջերմոցատերերը այս տարի հիմնականում լոլիկ են մշակել, թեև եղանակային պայմանները բարենպաստ էին, սակայն լոլիկի գինը ցածր էր, եկամուտներն էլ` քիչ:
«Պետք է կարողանանք արտահանում իրականացնել»,- ասաց Գ. Պողոսյանը` հավելելով, որ միայն այսպես եկամուտի ակնկալիք կլինի, մեծ ջերմոցներ ունեցողները կարողանում են արտահանել, նաև ծախսերն է քիչ, իսկ փոքրերն ու միջինները չեն կարողանում:
Ըստ նրա, 4 ջերմատուն այս պահին փակվել է, մարդիկ տարածքը պատրաստում են, որ գարնանը մշակեն, պատճառը գազի բարձր գներն են, որոնք չեն արդարացնում ջեմատների սեփականտերերi ծախսերը. «Մեր ջերմոցատերերն աշխատում են գազի ու բանկերի համար»:
Նա նաև հիշեցրեց, որ 2001թ-ից ասոցիացիայի անդամներն անցկացրել են կաթիլային ոռոգման համակարգ և 2008թ-իn 20 հա արդեն այդ համակարգով աշխատող ջերմատուն կար. «Կաթիլային համակարգը փրկություն է ջեմատների համար»:
Գևորգ Պողոսյանը նշեց, որ գազի այլընտրանքի տարբերակ ունեն, որ դեռևս 2014թ-ից պետք է իրականացնեին` տորֆի բրիկետներ, սակայն ձգձգվեց և հույս ունեն, որ այս տարի` մարտին, այլընտրանքային վառելիքը կսկսեն գործարկվել ջերմոցներում, որը կնվազեցնի ջերմատան պահպանման ծախսերը:
Պարզվում է` ջերմոցատերերը, նաև ֆերմերները նոր խնդրի հետ են բախվել ԵՏՄ անդամակցությունից. Թանկացել են սերմերը, պարարտանյութերն ու թունաքիմիկատները, որոնք ներկրվում են ոչ ԵՏՄ երկրներ Իսրայելից և Հոլանդիայից: Եվ որպեսզի խնդիրը կարողանան լուծել, կփորձեն ռուսական շուկայում նոր գործընկերներ գտնել, թեև գործընկերներ ունեին, որոնց հետ երկար տարիներ աշխատում էին, նախ ծանոթ էին, նաև վստահություն կար, բայց նոր գործընկերների փնտրտուքը երկար կտևի, հետո նաև փորձարկելու խնդիրներ կառաջանան:
«5 տոկոս մաքսատուրք է ավելացել, որին գումարվել է 25 տոկոս ավելացած արժեքի հարկ. 27 տոկոս թանկացել է, մնում է գնանք կախվենք-պրծնենք»,- ասաց «Ջերմատնային ասոցիացիայի» ղեկավարը:
Նշենք, որ «Ջերմատնային ասոցիացիան» այժմ երկու ծրագիր է իրականացնում Ռուսաստանի և Հոլանդիայի գործընկերների հետ: Վարկ են տրամադրում` ջերմոցների հիմնադրման համար: Սակայն մտավախություն կա, որ 4 տոկոսով վարկը Հայաստանում հայտվելուց տոկոսը կկրկնապատկվի, որն էլ ռիսկային կդարձնի ջերմոցների հիմնումը: Մտադիր են դիմել կառավարությանը՝ խնդրին լուծում տալու համար:
Այս օրերին Հայաստանում էր իսրայելական «Նետաֆիմ» ընկերության պատվիրակությունը: Ընկերությունը ցանկանում է համագործակցել հայ ֆերմերների հետ` կաթիլային ոռոգման, ջերմոցային տնտեսությունների պատրաստման ոլորտներում:
Ֆրանսիական «Ռիշել» ընկերությունը նույնպես հետաքրքրված է հայ ջերմոցատերերի հետ համագործակցությամբ: Ընկերությունն արդեն իսկ Հայաստանում շահագործման է հանձնել 20 հա ջերմոցային տնտեսություն, սակայն շահագրգռված են համագործակցությունն ընդլայնելու: