News

ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

05.12.2014

ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր մի շարք որոշումներում՝ ՀՀ կառավարությունը ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգ՝ նպատակ ունենալով բարձրացնել այս նախարարության ոռոգման ծրագրերի կառավարման արդյունավետությունը:

Կառավարությունը ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ, բավարարելով Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններից ստացված հայտերը, լրացուցիչ մոտ 216 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու է հատկացրել շահառուներին:

Այսպիսով, սերմացուի ընդհանուր պահանջարկը հասել է մոտ 4 հազար 213 տոննայի: Միաժամանակ ծրագրի 2013թ. շահառուներից և Գյումրու սելեկցիոն կայանից 1 կիլոգրամը 170 դրամով ձեռք է բերվել մոտ 3 հազար 127 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որը հատկացվել է Շիրակի մարզին՝ մարզի, ինչպես նաև կարկտահարությունից տուժած համայնքների պահանջն ամբողջությամբ բավարարելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ աջակցություն է ցուցաբերվել ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով 2012թ. աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի հետվերադարձը չապահոված շահառուներին:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53