News

KFW ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

22.12.2014

KfW բանկը միջազգային ֆինանսական այն կառույցներից մեկն է, որի գործունեությունը մեր երկրում կարելի է համարել հաջողված և արդյունավետ: Ի տարբերություն հաճախակի  հանդիպող վիրտուալ և անօգուտ վարկերի, որոնց միջոցով պարզապես ծանրանում է մեր երկրի արտաքին պարտքի բեռը, KfW-բանկը մասնակցում է հիմնականում ենթակառուցվածքներ զարգացնող նախագծերում և ֆինանսավորումը առավել նպատակային է: KfW-բանկի կողմից տրամադրվել են զգալի ծավալի վարկեր և դրամաշնորհներ, որոնց միջոցով տասնյակ արդյունավետ նախագծեր և ծրագրեր են իրականացվում մեր երկրում:

Ամենավերջին ծրագիրներից մեկը, որի մասին հայտարարվեց մի քանի օր առաջ, դա KFW-ի ֆինանսավորմամբ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծն է (85,2 մլն. եվրո արժողությամբ): Տրամադրվելու է նաև գյուղատնտեսական նպատակներով 50 մլն. եվրո արժողությամբ վարկային և 2 մլն. եվրո արժողությամբ դրամաշնորհ Կապսի ջրամբարի վերականգնման և ենթակառուցվածքների վերազինման նպատակով: Վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: Նշենք, որ 30.11.2014 թ.-ի դրությամբ KfW-ի նկատմամբ ՀՀ Կառավարության արտաքին վարկերի և փոխառությունների գծով պարտքը կազմել է 119,6 մլն. ամերիկյան դոլար:

90-ականներից սկսած KfW բանկը ֆինանսավորել է էներգետիկ սեկտորի ծրագրեր, որոնք ուղղված են եղել վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես միջազգային չափանիշներով գործող ՀԷԿ-երի կառուցման, ինչպես նաև շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը: KfW-ի և Հայաստանի Կենտրոնական Բանկի կողմից  հիմնադրված Գերմանա-հայկական հիմնադրամի (GAF) միջոցով բանկը զգալի ծավալի վարկեր է տրամադրել Հայաստանի միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար: Խոշոր միջոցներ են տրամադրվել տարբեր բնակավայրերի խմելու ջրի մատակարարման և որակի բարելավման, ինչպես նաև կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաների կիրառման նպատակով: KfW բանկը իրանակացրել է նաև բնապահպանական նշանակության մի շարք նախագծեր, որոնք առնչվում են ՀՀ տարածքում հատուկ պահպանվող տարածքներին:

KfW-ն՝ (հապավումը՝ Die Kreditanstalt für Wiederaufbau-Վերականգնման վարկերի հաստատություն)  գերմանական պետական բանկ է և համարվում աշխարհի ամենամեծ զարգացման բանկերից մեկը, ինչպես նաև Գերմանիայի երրորդ ամենամեծ բանկն է: Գլխավոր նստավայրը Մայնի Ֆրանկֆուրտն է: Այն հիմնվել է 1948թ.-ին Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանական տնտեսության վերականգնումն ապահովելու նպատակով: Սկզբնական կապիտալը ձևավորվել է հիմնականում Մարշալի պլանի ծրագրի կողմից հատկացված ֆինանսական միջոցներից: 50-ականների Գերմանիայի տնտեսական  հրաշքը զգալիորեն պայմանավորված է եղել այս բանկի գործունեությամբ:

KfW բանկի ակտիվները կազմել են 464.8 մլրդ.  եվրո և միայն 2013 թ.-ին կատարել է  72,5 մլրդ. եվրոյի տարբեր գործարքներ, որի 38%-ը ուղղվել է կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցառումներին: Ներկայումս KfW-բանկի հիմնական նպատակներից  է  համարվում Գերմանիայի և աշխարհի այլ երկրների տնտեսական, սոցիալական և էկոլոգիական պայմանների բարելավման ծրագերի ֆինանսավորումը: Բանկը մասնաճյուղեր չունի ոչ մի երկրում և հաճախորդների սպասարկման ծառայություններ չի մատուցում, սակայն ունի ավելի քան 80 գրասենյակներ և ներկայացուցիչներ տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53