ԼՂՀ—Ի և ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՆԵՐԸ ՄԵՂՐ և ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԿԱՐՏԱՀԱՆԵՆ ԵՏՄ—Ի ՇՈՒԿԱ
03.11.2014ԼՂՀ Քաշաթաղի շրջանը Հայաստանի հետ նույն տնտեսական գոտում է եւ անպայման կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հետ կապված միջոցառումներին։ Այս մասին նոյեմբերի 1-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթեւոսյանը։
Ըստ նրա` հոկտեմբերի 31-ին հուշագիր է ստորագրվել Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության հետ: «Այդ շրջանի գյուղատնտեսական ապրանքների շուկայում տեղ է հատկացվելու ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի ապրանքների համար, այսնիքն` մեր ապրանքները Հայաստանի շուկա կմտնեն, պետք է լուծել միայն տեխնիկական հարցերը: Եվ հայկական շուկայից ռուսական շուկա այդ ապրանքների արտահանման համար նույնպես անհրաժեշտ է միայն տեխնիկական հացեր լուծել», - ընդգծել է Ռոբերտ Մաթեւոսյանը: Նա հավելել է, որ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի բրենդը մեղրն է:
Մամուլի ասուլիսի մյուս բանախոս, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ն կարող է ԵՏՄ երկրներ էկոլոգիապես մաքուր սննդամթերք արտահանել: «Մենք կարող ենք արտահանել մեղր, բանջարեղեն», - հավելել է նա