News

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 2014Թ.-Ի ԳՈՐԾՆԵՈԻԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

24.02.2015

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 2014Թ.-Ի ԳՈՐԾՆԵՈԻԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված ծրագրերի ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

Կառավարությունից հայտնում են, որ մինչ հաշվետվությունների քննարկմանն անցնելը վարչապետը նշել է, որ պետական կառավարման մարմինների գործունեության կատարողականների գնահատման մեթոդաբանությունը վերանայման կարիք ունի և հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ մեթոդաբանության կատարելագործման խնդիրը քննարկել բոլոր գերատեսչությունների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և Համաշխարհային բանկի փորձագետների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ըստ ոլորտների ներկայացրել է 2014 թ. նախարարության գործունեության  արդյունքները. շարունակվել են արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ հաստատված 8 ոլորտային ռազմավարություն¬նե¬րի գործողությունների ծրագրերով նախատեսված աշխատանքները: Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 2.7 տոկոս, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ 25.2 տոկոս, զբոսաշրջության ոլորտում՝ 11.3 տոկոս: Որոշվել է համաշխարհային ՏՏ ոլորտի 2019 թ. համաժողովն անցկացնել Հայաստանում: Երևանում պաշտոնապես բացվել է զբոսավարների ուսումնական միջազգային կենտրոնը, որը աշխարհում գործող երեք կենտրոններից մեկն է և միակը տարածաշրջանում:

Գործարար միջավայրի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների արդյունքում Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2015» զեկույցի տվյալներով Հայաստանը 4 տեղով բարելավել է իր դիրքը: Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո նախարարությունը քայլեր է ձեռնարկել արտաքին առևտրի ռեժիմները պահպանելու ուղղությամբ, և ՀՀ վարչապետի կողմից առաջադրված խնդիրը՝ հայաստանյան գործարարների համար վարչարարական խոչընդոտները հասցնել նվազագույնի, կատարվել է: Անդրադառնալով 2015 թ. անելիքներին՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին՝ շարունակել և ավելի ակտիվացնել արտահանման խթանման, ՏՏ ոլորտի զարգացման, ներդրումային և գործարար միջավայրի բարելավման, միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները:

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը զեկուցել է, որ 2014 թ. գերակա խնդիրների կատարման նպատակով քաղավիացիայի գլխավոր վարչությունը միջոցառումներ է իրականացրել թռիչքների և ավիացիոն անվտանգության,  օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման, օդային փոխադրումների կարգավորման ուղղությամբ:

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատանքներում արձանագրված թերացումների պատճառների, ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեության արդյունքների և առկա խնդիրների մասին:

Ամփոփելով կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական գերատեսչությունների գործունեության հիմքում պետք է լինի հանրությանը տեսանելի, առարկայական արդյունքների ապահովումը, և պետական կառավարման մարմինների յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքը պետք է կազմակերպվի հենց այս սկզբունքով:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53