News

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

18.06.2015

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Միջազգային ֆինանսական կառույցները, որոնց՝ Հայաստանի տնտեսության ու տնտեսական աճի վերաբերյալ  քննադատող հաշվետվություններին ու կանխատեսումներին այդքան շատ սիրում են հղում անել մեր ընդդիմադիրները, կարծես թե փոխում են իրենց կարծիքը: Ըստ այդմ՝ կիսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի լավատեսությունն այն մասով, որ տարեվերջին Հայաստանը կարձանագրի տնտեսական աճ: Եթե հիշում ենք, այդ մասին պաշտոնյան հայտարարել էր վերջերս, ինչը թեև դարձյալ չհավատալու ալիք էր բարձրացրել, այդուհանդերձ այդ տեսակետն ու սպասելիքները կիսում են նաև օտարերկրացի մասնագետները:

Այդպես, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լոլա Բեյլին հայտարարել է հետևյալը.

«Մենք համաձայն ենք կառավարության հետ, որ դրական ընթացքի նշաններ կան և հունվար-մարտ ամիսներին այդ նշանները դեռ բավական ուժեղ չէին, որպեսզի դրանց արդյունքում մենք փոփոխություն կատարեինք: Բայց հիմա ավելի շատ դեպի դրական միտումներ ենք տեսնում և դրական զարգացումներ»: 

Այսինքն կարող ենք արձանագրել, որ նախկին վատատեսական կանխատեսումները տնտեսական աճի մասով նահանջ են ապրում: Aysor.am-ի հետ զրույցում տնտեսագետ Աշոտ Թավադյանը իր հերթին նշեց, որ ևս աճ  կանխատեսում է ու կարծում է, որ կառավարությունը ռացիոնալ է մոտենում նման լավատեսությամբ զինվելով ու համապատասխան գործելով.

«Այս իրավիճակում իմ կանխատեսումը 1 տոկոս անկումից մինչև 2.5 տոկոս աճն է, ես տեսնում եմ հավանականություն, որ Հայաստանի տնտեսությունը կարող է աճ ունենալ այս թվերի միջակայքում»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ գործադիրի կողմից ճիշտ որոշում է նման շեմ սահմանելը , քանի որ դա վկայում է, որ կառավարության սկզբունքն է ոչ թե «չի լինի»-ն, այլ   ռացիոնալ լավատեսությունը, ինչը այն ամուր հիմքն է, որ կարևորում է ցանկացած աշխատանք.

«2 տոկոս տնտեսական աճը այս պայմաններում ռացիոնալ շեմ է և ես չեմ կարող չհամաձայնել միջազգային ֆինանսական կառույցի ներկայացուցչի հետ, որ դրական միտում առկա է:  Իհարկե, այս ամենը պահանջում է ուժերի լարում, լավ աշխատանք, նաև համախմբում, քանի որ այդ ամենը կարևոր է նպատակին հասնելու տեսանկյունից»,- նշեց Ա.Թավադյանը:

Մեր զրուցակիցը կրկնեց՝ բոլոր հնարավորությունները նպատակին հասնելու համար առկա են և այդ ամենը կյանքի կկոչվի, եթե, առաջինը, Հայաստանը կարողանա նաև համագործված գործել Եվրասիական տնտեսական միությունում, այսինքն մեր երկրի տնտեսական քաղաքականությունը լինի կոորդինացված և երկրորդ՝ որոշակի չափով բարձրացնենք երկրի կառավարման խնդրի լուծման արդյունավետությունը.

«Սա շատ կարևոր է»,- շեշտեց նա:

Կարևոր հանգամանք ևս, որ նպաստելու է կառավարության լավատեսության կյանքի կոչմանը՝ Ռուսաստանում տնտեսությունը սկսել է կայունանալ, քանի որ իրենց հերթին կայունացել են նավթի գները, կայունացել է նաև ռուսական ռուբլին: Եվ, ընդգծեց Ա.Թավադյանը, ամենևին էլ պետք չէ գերագնահատել Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցների արդյունավետությունը, քանի որ դժվար  դրանք երկարատև բնույթ ունենան մի պարզ պատճառով, որ հենց Եվրամիության երկրներում այդ իմաստով միասնականությունը  բացակայում է:

«Ես վստահ եմ, որ եթե  Եվրասիական տնտեսական միությունում հնարավոր լինի վարել համաձայնեցված տնտեսական, դրամավարկային քաղաքականություն, ապա  Հայաստանի տնտեսական աճը կլինի դրական»,-ասաց նա՝ հավելելով, որ  հստակ պետք է դրվի   խնդիր ու միաժամանակ ցույց տրվի, որ դրա լուծումը բխում է ոչ միայն Հայաստանի, այլև գործընկեր երկրների շահերից: 





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53