ՊԵԿԻՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱԽՏՀ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
11.11.2014Պեկինում մեկնարկում է ԱԽՏՀ գագաթաժողովի երկրորդ օրը, որի շրջանակում առաջնորդները կքննարկեն տարածաշրջանի զարգացումը՝ համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»:
Աղբյուրը նշում է, որ նախագահների եւ վարչապետների խումբը մոտեցել է Յանկի լճին՝ Պեկինից 50 կմ հյուսիս: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը դահլիճ է մտել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հետ, ընդ որում՝ երեքն էլ աշխույժ զրուցելիս են եղել:
Առաջին նիստի օրակարգում տնտեսական ինտեգրացիայի խորացումն է, աշխատանքային նախաճաշը նվիրված է լինելու տարածաշրջանային փոխկապակցվածությանը եւ ենթակառույցների կատարելագործմանը, իսկ երկրորդ նիստում քննարկվելու է նորարարական առաջընթացին աջակցելու թեման. Կառուցվածքային բարեփոխումները եւ տնտեսական աճը: Գագաթաժողովի վերջում հռչակագիր է ընդունվելու, որը կարտացոլի ինտեգրացիոն զարգացման եւ տարածաշրջանում ինովացիոն զարգացման խթանման մոտեցումները: Առաջնորդները կհաստատեն նաեւ ազատ առեւտրի ճանապարհային քարտեզը եւ համաշխարհային գնային շղթաների աջակցության եւ զարգացման ռազմավարական ծրագիրը: