News

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՔՈՒՎԵՅԹԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

13.03.2015

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՔՈՒՎԵՅԹԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» գլխավոր տնօրենի տեղակալ Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանին: Այս մասին տեղեկացնում են կառավարությւոնից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քուվեյթյան հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Քուվեյթի հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանը նշել է, որ քուվեյթյան հիմնադրամը շահագրգիռ է Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու գործում և պատրաստակամություն է հայտնել քննարկելու տարբեր մեծածավալ նախագծեր՝ դրանք կյանքի կոչելու համար: Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանը նշել է, որ հիմնադրամը Հայաստանում նաև մի շարք ծրագրեր է իրականացնում միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) շրջանակում և այսուհետ ևս կշարունակի աջակցել ՀՀ-ի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է հիմնադրամի կողմից ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությունը և ընդգծել, որ որպես ՀՀ կառավարության ղեկավար անելու է ամեն ինչ, որպեսզի հայ-քուվեյթյան տնտեսական կապերը զարգանան և ընդլայնվեն:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53