News

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԲԻԶՆԵՍԸ ԿԱԶԱՏՎԻ ՀԱՐԿԵՐԻՑ

21.10.2014

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԲԻԶՆԵՍԸ ԿԱԶԱՏՎԻ ՀԱՐԿԵՐԻՑ

Սահմանամերձ գյուղերում բիզնեսը կազատվի հարկերից: Այս մասին ասվում է օրինագծերի փաթեթում, որն ուղղված է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների աջակցությանը: Կառավարության կողմից ներկայացված փաթեթի քննարկումն ԱԺ-ում սկսվել է այսօր՝ հոկտեմբերի 21-ին:

Օրինագծի համաձայն՝ սահմանամերձ գյուղերում փոքր բիզնեսն ազատվում է շրջանառության հարկից եւ ավելացված արժեքի հարկից: Ձեռնարկություններն ազատվում են շահութահարկից, իսկ մասնավոր ձեռներեցները՝ եկամտահարկից: Հարկերից մնում է միայն վարձու աշխատողների համար եկամտահարկն ու սոցիալական վճարը:

Որպեսզի բացառեն այն դեպքը, երբ ձեռնարկությունները ֆիկտիվ կգրանցեն սահմանամերձ գյուղում, բայց գործունեություն կծավալեն այլ բնակավայրերում, բիզնեսը պարտավոր է սահմանամերձ գյուղերում շրջանառության առանձին հաշվառում իրականացնի եւ դրանք ներառի հարկային հայտարարագրերում:

Լիցենզիոն վճարների ներքո գտնվողն փոքր բիզնեսը կազատվի դրանից, իսկ գործարարները՝ երկամտահարկից: Բացառություն է արվել միայն տաքսիների համար:

Սահմանամերձ գյուղերի ցանկը, որտեղ կգործեն արտոնությունները, կհաստատի կառավարությունը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով՝ դրանց թիվը տատանվում է 26-47-ի սահմաններում:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53