News

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՌԶԻ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

23.02.2015

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՌԶԻ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Նախագահն այցելեց Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս գրուպ» ՍՊԸ-ին պատկանող ջերմոցային տնտեսություններ, ծանոթացավ ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերին, արտադրական հզորություններին:

Շրջայցի ժամանակ ՀՀ նախագահին ուղեկցում էին ՀՀ գյուղնատեսության նախարար Սերգո Կարապետյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Մավաս գրուպ» ընկերության հիմնադիր տնօրեն Արմենակ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց «Մավաս գրուպ» ընկերության հիմանդրման պատմությանը, ջերմատներում աճեցվող լոլիկի և վարունգի առանձնահատկությունները:

Նա նաև նշեց, որ հատկապես Կոտայքի մարզի բնակլիմայական պայմանենրը նպաստավոր են ջերմոցային տնտեսությունների համար, քանի որ արևոտ օրերի քանակը շահեկանորեն առանձնանում է:

Ընկերությունը նախ ուներ 5 000 քմ ջերմոցյաին տնտեսություն, որը գործում էր ոչ հոլանդական տեխնոլոգիաներով, սակայն 2012թ-ից հետո ինչպես հին, այնպես էլ նոր ջերամոցային տնտեսությունները համալրվել են նորագույն տեխնոլոգիաներով:

Ա. Մկրտչյանը հաղորդեց, որ արդեն երեք ամիս է ջերմոցներն արտադրանք են թողարկում, որը իրացվում է հայրենի շուկայում, սակայն մարտից ջերմոցները կաշխատեն ողջ ծավալով և արդեն կսկսեն արտահանում իրականացնել դեպի Ռուսաստան: Արդեն պայմանավորվածություն կա ռուսական կողմի հետ:

«Հոկտեմբերին շահագործման կհանձնենք ևս 10 հա ջերմոցային տնտեսություն, մեկ քառ մետրից կանխատեսվող ծավալը 50 կգ է, նախատեսվում է  արտահանել 5 000 տոննա լոլիկ և վարունգ: 2016թ-ին նախատեսում ենք արտահանել 10-12 հազար տոննա»,- ասաց «Մավաս գրուպ» ընկերության հիմնադիր նախագահը:

Նշենք, որ ընկերությունում այժմ աշխատում է 80-130 մարդ, ըստ սեզոնայնության, ամսական միջինը 100 000 դրամ աշխատավարձով: Ծրագրերի իրականացումից հետո նախատեսվում է  աշխատողների քանակն հասցնել 400-ի:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53