Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելքը պետք է երկարաժամկետ լինի, որպեսզի օգուտ տա»,- այսօր այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը` անդրադառնալով բնապահպանության նախարարության կողմից Սևանա լճում գործող մոտ մեկամսյա որսի արգելքին:
Ինչ վերաբերում է լճի ձկնապաշարին, ապա, ըստ նրա, սիգի պաշարներն այնքան են, որքան 2013թ-ին և բազմացման շրջանում ձկնապաշարի ճիշտ պահպանման դեպքում լճում սիգի աճը նկատելի կլինի:
Բարդուխ Գաբրիելյանը հաղորդեց նաև, որ Սևանում կարաս ձկնատեսակի պաշարները ևս ավելացել են, սակայն իշխան ձկնատեսակի պաշարների վերաբերյալ գնահատական չտվեց:
«Գետաբերաններում արդեն իշխանը որսում են»,- ասաց բանախոսը՝ նշելով, որ իշխանը չի հասցնում ոչ մեծանալ, ոչ էլ զգալի բազմանալ, իսկ ինչ քանակով, որ բազմանում է, բավարար չէ: