News

ԹԱՅՎԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՓՈՈՐՁԱՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

12.11.2014

ԹԱՅՎԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՓՈՈՐՁԱՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս  «Վորլդ Վիժն Հայաստան» Գավառի տարածքային զարգացման ծրագրի գրասենյակի աջակցությամբ և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու  Կարինե Սառիկյանի խորհրդատվությամբ,  Գեղարքունիքի մարզում, բաց դաշտի պայմաններում, առաջին անգամ կիրառվել է թայվանական տեխնոլոգիայով բանջարային մշակաբույսերի աճեցման նոր տեխնոլոգիա՝ մուլչապատման, ցցափայտերի և կաթիլային ոռոգման միջոցով:

 Այդ աշխատանքները կազմակերպել է «Վորլդ Վիժն Հայաստան» Գավառի տարածքային զարգացման ծրագրի գրասենյակի ներկայացուցիչ Արծրուն Ալեքսանյանը: Նրա անմիջական նախաձեռնությամբ,  թայվանական տեխնոլոգիայի փորձացուցադրությունը կատարվել է  ֆերմեր Սարիբեկ Ղարիբյանի տնտեսությունում: 

Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ այս տարի էլ, ՄԱԿ-ի որոշմամբ, հայտարարվել է ֆերմերների ընտանիքի տարի, ուստի համապատասխան ծրագրի շրջանակներում «Վորլդ Վիժն Հայաստան» Գավառի ՏԶԾ-ն  ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնից ձեռք է բերել լոլիկի, սմբուկի, քաղցր ու կծու պղպեղի տեղական սորտերի սածիլներ և տրամադրել ֆերմերի ընտանիքին՝ թայվանական նոր տեխնոլոգիայով մշակելու համար: Չնայած Գավառի տարածաշրջանի եղանակային պայմաններին՝ մասնավորապես ցրտահարության և կարկտահարության դեպքերին, պտուղները հասցրել են հասունանալ և առատ բերքով վարձատրել իր գործին նվիրված մշակին:

Ծրագրի շրջանակներում կենտրոնի աշխատակից Կարինե Սառիկյանը համաձայնվել է այս տարի խորհրդատվություն իրականացնել նաև Գավառում և իր փորձը փոխանցել ֆերմերներին: Դասընթացի մասնակից ֆերմեր Սարիբեկ Ղարիբյանը, Հացառատ թաղամասի իր տնտեսությունում կիրառելով թայվանական տեխնոլոգիան, մշակել է  լոլիկի՝ Անահիտ, Ռենեսանս, Ժաննա, Ռուբինա, Զեյթուն, սմբուկի՝ Կարինե, Հայկական վաղահաս, Վարդերես, քաղցր պղպեղի՝ Նատալի, Էմիլի, Միլի և կծու պղպեղի՝ Հայկական գեղեցիկ, Հայկական տեղական, Հպարտ, Գիտա սորտերի սածիլները և գոհ մնացել ստացված արդյունքներից:

         Սարիբեկ Ղարիբյանը, մասնագետի խորհրդատվությամբ իր հողատարածքում գարնանը պատրաստել է թմբեր, անցկացրել կաթիլային ոռոգման խողովակներ. մուլչապատման համար փռել է պոլիէթիլենային թաղանթներ, վերջինի վրա բացել է անցքեր և իրականացրել սածիլման աշխատանքները: Նոր դուրս եկած սածիլների կողքին բրգաձև տեղադրվել են ցցափայտեր: Տեխնիկական այս բոլոր միջոցները նույնպես տրամադրվել են «Վորլդ Վիժն Հայաստան» Գավառի ՏԶԾ-ի կողմից:  Մշակաբույսերի սնուցման համար հիմնականում օգտագործվել է Ազոցեովիտ 1 կենսապարարտանյութը, ինչը, մասնագետների գնահատմամբ, գոհացուցիչ արդյունք է ունեցել և նպաստել բանջարեղենի բնականոն աճին:  Ցցափայտերի բրգաձև կիրառումը բույսերի աճի համար ապահովում է բավարար լուսավորություն, բույսերը կապվում են փայտերին և բարձրացվում վեր՝ զերծ պահելով դրանք հողին դիպչելուց և հնարավոր հիվանդություններով վարակվելուց:

Պոլիէթիլենային թաղանթի օգտագործումը հողի ջերմաստիճանը գարնանը բարձրացնում է 3-4 աստիճանով, ինչն էլ նպաստում է ավանդական սեզոնից ավելի շուտ կատարել սածիլի տնկման աշխատանքները:   Իսկ ահա, կիրառված ոռոգման համակարգը, յուրաքանչյուր ջրման ընթացքում, օգտագործելով ընդամենը կես լիտր ջուր՝ մշտապես խոնավ է պահում հողը: Այս ամենը գալիս է ապացուցելու, որ Գեղարքունիքի մարզի եղանակային պայմաններում անգամ կարելի է աճեցնել բազմապիսի բանջարեղեն և առատ բերք ստանալ:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53