ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԵՔ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԻԱՈՐՎԵՆ
18.12.2014Հայաստանի տնտեսական զարգացման երեք հաստատությունները կմիավորվեն: Այդ մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 18-ին՝ կառավարության նիստի ընթացքում:
Արդյունաբերական զարգացման հիմնադրամն ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմիավորվեն Հայաստանի զարգացման հիմնադրամի մեջ, իսկ «Հայկական զարգացման գործակալություն» պետական ՓԲԸ-ն փակված է:
Նշենք, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն իրականացնում է տնտեսական զարգացման մի քանի նպատակային ծրագրեր, որոնցում ներառված են Տաթեւի ճոպանուղին եւ ռադիոակտիվ իզոտոպերի օգնությամբ օնկոլոգիական ախտորոշման եւ բժշկության կենտրոնի ստեղծումը: Արդյունաբերական զարգացման հիմնադրամն աջակցում է տեղական արտադրողներին, այդ թվում բանկային վարկերի տոկոսադրույքենրի սուբսիդավորաման ճանապարհով: «Զարգացման հայկական գործակալությունը» զբաղվում է օտարերկրյա ներդրումների եւ արտահանման խթանմամբ:
Վերակազմակերպումը ծրագրվում է իրականացնել ոչ հեռու ապագայում: Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատարը կլինի Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավար Արման Խաչատրյանը: