News

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

22.04.2015

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

Չնայած միջազգային ֆինանսական հաստատությունների բացասական սպասումներին, առաջին եռամսյակում վիճակագրական ծառայությունն արձանագրել է Հայաստանի տնտեսական ակտիվության ավելացում։ Ինչպես հայտնի է, Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին գնահատումներով, կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի ընդհուպ մինչև 1 տոկոս կրճատում։ Որքան էլ Համաշխարհային բանկը աճի որոշակի ռեսուրս տեսնում է, այնուհանդերձ միանգամայն հնարավոր է համարում անկման հավանականությունը։

Ի տարբերություն այս գնահատականների, կառավարությունը պահպանում է լավատեսությունը։ Անցած շաբաթվա վերջին ըստ էության արձագանքելով միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հնչեցրած կանխատեսումներին, վարչապետը հայտարարեց գործադիրի տնտեսական աճի դրական սպասումների մասին։ Ըստ այդմ. «Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, այնուհանդերձ ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ»։

Որքանո՞վ կիրականանան կառավարության սպասումները, ցույց կտա ժամանակը։

Մինչ այդ առաջին եռամսյակի արդյունքներով, վիճծառայությունն արձանագրել է տնտեսական ակտիվության 2,5 տոկոս աճ։

Մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունը կազմել է 2,2 տոկոս։ Աճ է գրանցվել տնտեսության երկու առանցքային ճյուղերում։ Արդյունաբերության արտադրությունն ավելացել է 4 տոկոսով, ինչի շնորհիվ  տնտեսության այս ճյուղում առաջին եռամսյակի տվյալներով գրանցվել է 2 տոկոսանոց աճ։

Հիշեցնենք, որ հունվար-փետրվարին արդյունաբերության անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասնում էր 1,8 տոկոսի։

Ինչպես նախորդ շրջանում, այնպես էլ այժմ տնտեսական ակտիվությանը նպաստող հիմնական ոլորտը դարձել է գյուղատնտեսությունը։ Տարեսկզբի երեք ամիսներին արտադրության ծավալներն այստեղ ավելացել են 4,5 տոկոսով։ Չնայած նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ մարտին շինարարության ծավալն ավելի քիչ է եղել, այնուհանդերձ եռամսյակի տվյալներով, գրանցվել է 0,8 տոկոս աճ։ Տնտեսության ճյուղերից անկում է արձանագրվել  էներգետիկայում։

Լարվածությունը պահպանվում է հատկապես արտաքին հատվածում։ Առաջին եռամսյակի տվյալներով, արտաքին առևտուրը կրճատվել է 28,5 տոկոսով՝ կազմելով 945 մլն դոլարը։ Թեև վիճծառայությունը շարունակում է զգուշացնել, որ այդ ցուցանիշը լիարժեք չի արտահայտում իրական պատկերը՝ պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ։

Ամեն դեպքում հրապարակված տվյալների համաձայն, առաջին եռամսյակում արտահանումը պակասել է 23,1, ներմուծումը՝ 30,5 տոկոսով։





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53