ՎԱՐՉԱՊԵՏ. ԻՄ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԲՈԼՈՐ ՈՂՋԱՄԻՏ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ
02.07.2015
Այսօր՝ մինչև կառավարության նիստի մեկնարկը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ օրերս Հայաստանում տեղի ունեցած տնտեսական համաժողովին, նշեց, որ համաժողովին մասնակցում էին գործարար աշխարահի, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, քննարկվել են երկրի տնտեսական հարցերը` երկարաժամկետ ռազմավարության և կարճաժամկետ քայլերը:
«Համաժողովում հնչեցին թե՛ զգացմունքային, թե՛ առողջ քննադատություն, թե՛ կոնկրետ առաջարկությւոններ»,- ասաց վարչապետը և կրկնեց համաժողովում հնչեցրած իր ուղերձը` մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար. ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի՝ ըստ առժանվույն:
«Հայաստանը կարիք ունի շահագրգիռ և առողջ ուժերի ջանքերի ու աշխատանքի: Համաժողովը ցույց տվեց, որ քննարկումների կարիք կա, արժե, որ քննարկումներն այժմ անել այլ ֆորմատով` կարճ, ավելի ուղղորդված»,- ասաց Հ. Աբրահամյանը, հանձնարարելով նախարարությունների փորձագիտական ընդգրկմամբ անցկացնել կարճ քննարկումներ: