News

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

04.02.2015

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից:

Կառավարության ղեկավարը կարևորել է համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ և նշել, որ բանկի հետ իրականացվող բոլոր ծրագրերը գտնվում են իր մշտական ուշադրության և հսկողության ներքո: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շեշտել է դոնորների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և նշել, որ հստակ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ բոլոր ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար:
Իր հերթին, Կլաուս Գերհաուզերը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Հովիկ Աբրահամյանին լիակատար փոխըմբռնման և փոխգործակցության համար: Պարոն Գերհաուզերը տեղեկացրել է, որ ԱԶԲ ղեկավարության միաձայն հավանությանն է արժանացել Հայաստանի հետ համագործակցության հնգամյա ծրագիրը, որը մատնանշում է երկկողմ գործակցության ուղղությունները և համահունչ է Հայաստանի զարգացման համար հաստատված առաջնայնություններին: Փաստաթղթով նախանշվում են քաղաքային կայուն զարգացման ծրագրի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերն ու հնարավոր նախագծերը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին, քաղաքային կայուն զարգացման ծրագրին, դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ուղղությամբ հնարավոր գործակցությանը, համայնքային ճանապարհների վերանորոգմանը, ԱԶԲ-ի հետ համատեղ կազմակերպվելիք միջազգային ներդրումային համաժողովին, ԱԶԲ-ի կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Կլաուս Գերհաուզերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: Կլաուս Գերհաուզերը նշել է, որ արձանագրվող տնտեսական իրավիճակը պայմանավորված է համաշխարհային և գլոբալ տնտեսության մեջ ծագած խնդիրներով և ավելացրել, որ ԱԶԲ-ն պատրաստ է օժանդակելու ՀՀ կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու համար:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53