Ծանուցում
ՀՀ ԳՆ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ
«Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիր
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2019թ. հոկտեմբերի 10-ին "Հայաստանի Հանրապետություն" օրաթերթում հրապարակված Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի /ԳԷՀ/ ծրագրի համակարգող GEF/TA/CQS-2019/001 հայտարարության`
Կրթություն կետը պետք է կարդալ հետևյալ կերպ`
- Կրթություն
Բակալավրի (BS/BA) կամ մագիստրոսի կոչում բնական գիտությունների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի կառավարման կամ այլ համապատասխան ոլորտներում
- Աշխատանքային փորձի առաջին կետը պետք է կարդալ հետևյալ կերպ`
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ազգային, տարածաշրջանային և միջազգային զարգացման ծրագրերի իրականացման առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, որից 5 տարին ղեկավարի/կառավարչի պաշտոնում.
- Ընտրության չափանիշներ կետը պետք է կարդալ հետևյալ կերպ
Ընդհանուր որակավորումը 20 միավոր |
Հատուկ փորձառություն և համապատասխանությունը ծրագրին 40 միավոր |
Լեզուների իմացությունը և կրթությունը 15 միավոր |
Հարցազրույց 25 միավոր |
Ընտրության եղանակն է `Ընտրություն Խորհրդատուի Որակավորման հիման վրա (CQS)
- Հետաքրքրության Հայտերի ներկայացման վերջնաժամկետը պետք է կարդալ հետևյալ կերպ
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել նշված հասցեով մինչև 2019թ. հոկտեմբերի 31-ը, ժ.18.00։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել`
ՀՀ ԳՆ “Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ
Հասցե։ ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 4, 6-րդ հարկ;
Հեռ/37410 – 54-65-10 /138/
էլ.հասցե.;e-mail։ procurement@ raed.am; Web site։ www.raed.am